Լաթաքիայի հայաբնակ Ղնեմիե գյուղն ազատագրվել է

Լաթաքիայի հայաբնակ Ղնեմիե գյուղն ազատագրվել է

PanARMENIAN.Net - Սիրիական բանակն ազատագրել է Լաթաքիայի շրջանի մի քանի գյուղ, այդ թվում նաև հայաբնակ Ղնեմիե գյուղը, որի բնակիչները հեռացել են 4 տարի առաջ՝ զինյալ ահաբեկչական խմբավորումների ներխուժելու պատճառով: Այս մասին գրում է Հալեպի «Գանձասար» թեթրին հղումով գրում է Panorama.am-ը:

Աղբյուրը հիշեցնում է, որ նախքան սիրական պատերազմը, Ղնեմիե գեղատեսիլ գյուղում սիրիահայ միություններն իրենց տարեկան ճամբարներն ու արշավներն էին կազմակերպում: Իսկ ամեն տարի Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի նախորդ կիրակին ուխտագնացություն էր կազմակեևրպվում դեպի Ղնեմիեի Սուրբ Գևորգ եկեղեցի:

Ղնեմիեն եղել է հայկաբնակ գյուղ, որտեղ գտնվում է Հայ առաքելական Սուրբ Գևորգ եկեղեցին՝ կառուցված 1875-ին Ղնեմիեի բնակիչների կողմից: Սակայն տեղացի մեծահասակների վկայության համաձայն, 1875-ին այն նորոգվել է, իսկ եկեղեցին մինչ այդ մոտ 300 տարվա պատմություն է ունեցել:

1959-ին Ղևոնդ արքեպիսկոպոս Չեպեյանի նախաձեռնությամբ ծրագրվում է կիսաքանդ եկեղեցու կառուցումը: Պաշտոնական հիմարկեքը կատարվել է 1959-ի օգոստոսի 9-ին, իսկ նորաշեն եկեղեցու օծումը՝ 1960-ի հուլիսի 31-ին Ղևոնդ արքեպիսկոպոս Չեպեյանի ձեռամբ: 1997 –ի Բերյո Հայոց Թեմի կողմից վերանորոգվել է գմբեթը:

Սիրիայի բանակը հունվարի 12-ին իր հսկողության տակ է առել Լաթաքիայի մոտ գտնվող Սալմա գյուղական ավանը: Բանակին հաջողվել է գրավել ավանը ծանր մարտերից հետո:

Սալմա ավանը համարվում է ահաբեկչական խմբավորումների գլխավոր կենտրոնը Լաթաքիայում:

«Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006-ի հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---