Վրացական լարին պատմական նվազագույն ցուցանիշն է գրանցել դոլարի համեմատ![]() 23 հունվարի 2016 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ազգային բանկը հունվարի 22-ին հաջորդ օրվա համար ԱՄՆ դոլարի հանդեպ վրացական լարիի փոխարժեքը հաստատել է 2,4694 GEL/$ հարաբերակցությամբ, ինչը նվազագույն պատմական ցուցանիշն է: Ավելի վաղ գրանցված նվազագույն ցուցանիշն արձանագրվել էր 1999 թ. փետրվարի 23-ին, երբ լարիի փոխարժեքը հետևյալն էր` 2,4510 GEL/1: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին խնդրել է քաղաքացիներին խուճապի չմատնվել լարիի փոխարժեքի նվազման պատճառով: Ըստ նրա, դա կապված է վերջին օրերին հարևան երկրներում տեղի ունեցած արժեզրկումների հետ, հայտնում է «Վեդոմոստին»: Օրերս կտրուկ արժեզրկվեց նաև ադրբեջանական մանաթը: Ադրբեջանի կենտրոնական բանկն արգելել է արտարժույթի փոխանակումը գլխամասային գրասենյակներից, բաժանմունքներից և մասնաճյուղերից դուրս: Տարադրամի փոխանակում փոխանակման կետերում չի իրականացվում, բոլոր կետերը փակվել են, շուրջ 6 հազար մարդ զրկվել է աշխատանքից: Վրաստանի դրամական ազգային միավորը` լարին, մտցվել է կանխիկ շրջանառության մեջ 1995 թվականի հոկտեմբերի 2-ին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |