Ջերմաստիճանը հունվարի 26-28-ին կնվազի 13-15°C-ով, 29-30-ին՝ կբարձրանա

Ջերմաստիճանը հունվարի 26-28-ին կնվազի 13-15°C-ով, 29-30-ին՝ կբարձրանա

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում հունվարի 26-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը 26-28-ին կնվազի 13-15 աստիճանով, 29-30-ին կբարձրանա 4-6 աստիճանով:

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 8-12 մ/վրկ արագությամբ: 26-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ, առանձին շրջաններում` բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:

Երևանում հունվարի 26-ին սպասվում է ձյուն, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հունվարի 25-ի գիշերը հանրապետության տարածքում տեղացել է առատ ձյուն, առանձին հատվածներում եղել են ամսական նորմայի չափ տեղումներ:Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը Ջերմուկում հասնում է 87սմ-ի, Հրազդանում 86 սմ-ի, Ապարանում՝ 65 սմ-ի, Քաջարանում՝ 63 սմ-ի, լեռնային մարզերում բուք է և ցածր տեսանելիություն:

Կարդացեք նաև՝ Քաղաքապետարանը արտակարգ ռեժիմով է աշխատելու՝ սպասվող ձյան պատճառով

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---