Բաբայան. ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևերի ընդունումը կզրոյացնի կառույցի հեղինակությունը

Բաբայան.  ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևերի ընդունումը կզրոյացնի կառույցի հեղինակությունը

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ օրակարգում ընդգրկված 2 հակահայկական զեկույցի նախագծերի հնարավոր ընդունումը ոչ միայն հարված է հայոց պետականությանը, այլ նաև մեծ հարված է ժողովրդավարական սկզբունքներին: Այս մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Հունվարի 25-ին Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որը կտևի հունվարի 25-ից 29-ը։

ԵԽԽՎ-ն պետք է 2016-ի հունվարի 26-ին քվեարկի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երկու որոշման նախագծերի շուրջ՝ «Բռնության սրումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» և «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից»:

«Մենք հույս ունենք, լավատես ենք այնուամենայնիվ, որ ԵԽԽՎ-ն իր մեջ ուժ, բարոյականություն և, այսպես ասած, տղամարդկություն կգտնի և այդ աննորմալ, խայտառակ բանաձևերը չի ընդունի, Որովհետև սա ոչ թե միայն հարված է հայոց պետականությանը՝ Արցախին և Հայաստանին, որովհետև ոչ օբյեկտիվ է, խավիարաթաթախ է և այլն, այլ նաև մեծ հարված է ժողովրդավարական սկզբունքներին», - ասել է Բաբայանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հարցին, թե այդ բանաձևերի ընդունումը ի՞նչ ազդեցություն կունենա հակամարտության խաղաղ կարգավորման վրա, Բաբայանը պատասխանել է.

«Մենք հույս ունենք, որ չի ընդունվի, բայց եթե նույնիսկ ընդունվի, իհարկե, նրանք որևէ քաղաքական կամ իրավական ազդեցություն կամ ուժ չեն ունենա։ Պարզապես ԵԽԽՎ-ի վարկանիշը զրոյացնելու են, բացի դրանից՝ ԵԽԽՎ-ն, որը կոչված է լինել ժողովրդավարության կարևոր ատյաններից մեկը համաշխարհային մասշտաբով, պարզապես կարժեզրկվի, և այդ կառույցը դրանից հետո, ես չեմ պատկերացնում՝ ոնց պետք է իր առաքելությունն իրականացնի, ոնց պետք է նույնիսկ խորհուրդ տա տարբեր պետություններին, այդ թվում նաև՝ նույն Ադրբեջանին, որպեսզի ժողովրդավարական նորմերը և մարդու իրավունքները պահպանի։ Մենք այդ տեսանկյունից ենք դիտարկում և տեսնում ենք, որ սա լուրջ մարտահրավեր է հենց ժողովրդավարական սկզբունքներին և արժեքներին»։

Նոյեմբերի 4-ին Փարիզում ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին ձայների 24 կողմ, 16 դեմ հարաբերակցությամբ, հավանության է տրվել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայ զեկույցին:

Հայկական պատվիրակությունն առաջարկ է ներկայացրել, որ քննարկումը դադարեցվի և նոր զեկուցող նշանակվի, ով կլինի ավելի օբյեկտիվ և իրականության հետ աղերս ունեցող զեկույց կներկայացնի, այլ ոչ թե կլինի Ադրբեջանի կամակատարն ու պատվերների կատարողը, ինչը սակայն մերժվել է:

Կարդավեք նաև՝ ԵԽԽՎ նախագահ․ԼՂ մասին զեկույցների քննարկման հարցով որոշում դեռ չկա

ԼՂՀ ԱԺ. ԵԽԽՎ-ում ադրբեջանամետ բանաձևերի ընդունումը՝ խնդիրն ուժով լուծելու քարտ-բլանշ

Մինսկի խումբը՝ ԵԽԽՎ 2 բանաձևի մասին. ՄԽ-ն ԼՂ հիմնախնդրի լուծման միակ ձևաչափն է

Եվրոպայի հայկական կազմակերպությունը ԼՂ հարցով ԵԽԽՎ-ին խնդրագիր է ուղղելծ

Demokrathaber. ԵԽԽՎ-ում ԼՂ խնդրի վերաբերյալ 2 օրինագիծը՝ գաղտնի համաձայնության արդյունք

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---