ՀՀ-ում դժվարանցանելի և փակ ճանապարհներ կան

ՀՀ-ում դժվարանցանելի և փակ ճանապարհներ կան

PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզի Դդմասար, Միջնատուն, Ավշեն, Միրաք Շենկանի համայնքների, ինչպես նաև Հրազդան-Ջրառատավան, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները (բեռնատար ավտոմեքենաների համար), Գորիս-Սիսիան, Մադինա-Վերին Գետաշեն, Սիսիան-Գորիս, Սոթք-Քարվաճառ, Աշոցք-Բավրա, Լանջառ-Լուսաշող, ինչպես նաև Տավուշի, Վայոց ձորի, Կոտայքի, Գեղարքունիքի, Սյունիքի, Լոռու, Արագածոտնի մարզերի միջհամայնքային ավտոճանապարհները:

Նշված ճանապարհահատվածներին տեղ-տեղ մերկասառույց կա:

ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:

Կարդացեք նաև՝ Ջերմաստիճանը հունվարի 26-28-ին կնվազի 13-15°C-ով, 29-30-ին՝ կբարձրանա

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---