Transparency Int'l. Կոռուպցիայի վարկանիշում ՀՀ-ն 95-րդն է՝ 168 երկրից

Transparency Int'l. Կոռուպցիայի վարկանիշում ՀՀ-ն 95-րդն է՝ 168 երկրից

PanARMENIAN.Net - Transparency International միջազգային ոչ կառավարական կազմակերպության կազմած կոռուպցիայի ընկալման վարկանշային ցանկում Հայաստանը զբաղեցրել է 95-րդ տեղը։ 2015-ի արդյունքներով ՀՀ-ն 100 միավորից ստացել է 35 միավոր։

Հայաստանն այս հորիզոնականը կիսում է Մալիի, Մեքսիկայի և Ֆիլիպինների հետ։

2014-ի համեմատ Հայաստանի ցուցանիշը վատթարացել է 1 հորիզոնականով (2014-ի արդյունքներով երկիրը հայտնվել էր 94-րդ հորիզոնականում և ստացել 37 միավոր)։

Ընդհանուր առմամբ, ցանկում ներառված է 168 պետություն, որոնցից յուրաքանչյուրը գնահատվել է 0-ից (չափազանց կոռումպացված) մինչև 100 (կոռուպցիայի բացակայություն) բալային համակարգով։ Ցուցիչը հաշվարկվում է Transparency International-ի սեփական մեթոդիկայով, որը հիմնված է հասանելի վիճակագրական տվյալների և հարցումների վրա, գրում է Tert.am-ը։

Ռուսաստանն ու Ադրբեջանը զբաղեցրել են 119-րդ տեղը, Վրաստանը՝ 48-րդ տեղը, Իրանը՝ 130-րդ տեղը, Թուրքիան՝ 66-րդ տեղը։

Վարկանշային ցանկի առաջին հորիզոնականները զբաղեցրել են Դանիան, Ֆինլանդիան և Շվեդիան: Վերջին երկու տեղը զբաղեցրել են ԿԺԴՀ-ն և Սոմալին, նրանց արդյունքները վերջին չորս տարիներին չեն փոխվել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---