Օհանյան. Հայոց բանակը տարածաշրջանում փոխգործունակ, մրցունակ և հաղթանակած բանակ է

Օհանյան. Հայոց բանակը տարածաշրջանում փոխգործունակ, մրցունակ և հաղթանակած բանակ է

PanARMENIAN.Net - Հայոց բանակի ռազմաքաղաքական ղեկավարությունը և բանակն ամեն ինչ անում են՝ համաժողովրդական բանակի վերածվելու համար: Այս մասին այսօր հայտարարեց Բանակի օրվա Եռաբլուր պանթեոն այցելած ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Հայոց բանակի ռազմաքաղաքական ղեկավարությունը և բանակն ամեն ինչ անում են համաժողավրդական բանակի վերածվելու համար, մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար: Խորհրդանշանական է, որ այսօր առավոտյան բոլորս այցելում ենք Եռաբլուր, մեր մարտական ընկերներին, նրանց ընտանիքներին շնորհավորելու համար»,– ասել է նա, հայտնում է Tert.am-ը:

ՀՀ պաշտպանության նախարարը հավելել է, որ Հայոց բանակի մարտունակությունը թույլ է տալիս ասելու, որ հայկական բանակը տարածաշրջանում իր խոսքով` փոխգործունակ, մրցունակ, և հաղթանակած բանակ է:

Հունվարի 28-ի առավոտյան բանակի կազմավորման 24-րդ ամյակի կապակցությամբ Եռաբլուր են այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ:

1991 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մինիստրների խորհրդին կից ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտեն, իսկ դեկտեմբերի 5-ին ՀՀ նախագահի հրամանով պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: 1992 թվականի հունվարի 28-ին պատմական որոշում կայացվեց «ՀՀ պաշտպանության մասին», այդպիսով ազդարարելով հայկական բանակի ստեղծումը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---