Թուրքիան Անիի Տիգրան Հոնենց եկեղեցին իբրև քաղկեդոնական է ներկայացնում. Ստորագրահավաք է սկսվել

Թուրքիան Անիի Տիգրան Հոնենց եկեղեցին իբրև քաղկեդոնական է ներկայացնում.  Ստորագրահավաք է սկսվել

PanARMENIAN.Net - Գյումրիի Քանդակագործության Ազգային պարկ թանգարանը մտահոգություն է հայտնել Անիի Տիգրան Հոնենց եկեղեցու պատկանելիության վիճարկման և թերի վերականգնման վերաբերյալ: Թանգարանը change.org-ում ստորագրահավաք է սկսել՝ այդպես պայքարելով կեղծիքի դեմ և ներկայացնելով իրականությունը:

«Անիի Տիգրան Հոնենց եկեղեցու պատկանելիության վիճարկման և թերի վերականգնման վերաբերյալ ուղղված Թուրքիայի մշակույթի նախարարությանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ՄԱԿ-ին, Եվրոպական ժառանգության կոնվենցիայի հանձնախմբին և համայն աշխարհային մտավորականությանը Թուրքայի կողմից Անի քաղաքի վերականգնման և պատմական փաստերի կեղծման քաղաքականությունն իրական սեպ է խրում հարեւան տարածաշրջանի երկրների մշակույթի և ժողովուրդների բարեկամության մեջ: Անցյալում լինելով պատմական հայկական մայրաքաղաք ու մի քանի ազգությունների բնակավայր՝ Անին մնում է հայկական, ինչն արձանագրված է պատմական տեղեկություններում, առկա վիմագրերում: Եկեղեցու որմնանկարներից 17- ում պատկերված են Հայ Առաքելական Եկեղեցու առաջին հայրապետ և հիմնադիր ՍբԳրիգոր Լուսավորչի տանջանքները ներկայացնող պատկերներ, որոնք եկեղեցու ազգային և դավանաբանական պատկանելիության ցցուն ապացույց են»,- նշված է թանգարանի հայտարարության մեջ:

Նշվում է, որ Անին մշակութային բազմազանության պատմական տարածք հայտարարելով ՝ Թուրքիան շեղում է միջազգային հանրությանը բուն հայկական պահանջներից և դրանով իսկ ստեղծում պահանջի չեղարկման միջավայր, գրում է Panorama.am-ը:

Խնդրագրի հեղինակները նշում են, որ հատկապես մտահոգիչ է եկեղեցու վերակագնման ընթացքում այն քաղկեդոնական հայտարարելը և դրանով իսկ վրաց-հայկական դարավոր բարեկամության մեջ վիճաբանությունների և մշակութային հակամարտության հրահրումը:

Թանգարանը պահանջում է ոլորտի թուրքական պատասխանատու կառույցներից. - զերծ մնալ եկեղեցու պատմական պատկանելիության շուրջ հայտարարություններից - եկեղեցու մոտակայքում տեղադրված ցուցանակում նշել «հայկական քրիստոնեական եկեղեցի» անվանումը - ավարտին հասցնել և այս փուլով չամփոփել եկեղեցու գմբեթի շիրանարությունը՝ հայտարարելով հետագա աշխատանքների ընթացքն ու նպատակները - զերծ մնալ Վրաստանի և Հայաստանի միջև մշակութային հակամարտության հարահրումից

«Վստահ ենք, որ մեր վրացի եղբայրներն այս հարցում ունեն բարեկամական մոտեցում և պատմական արդարության վերակագնման համար պատրաստ են մասնագիտական և հանրային քննարկումների ու երկխոսության:

Մենք ապրում ենք մի տարածաշրջանում և երկխոսությամբ կարող ենք լուծել ցանկացած խնդիր՝ դեմքով այդ խնդիրներին դառնալու դեպքում»,- նշված է թանգարանի հայտարարության մեջ:

Խնդիրը ՀՀ-ում հասարակական լայն հնչեղություն է ստացել վերջերս տեղադրված ցուցանակի պատճառով, որը եկեղեցին ներկայացվում է որպես վրաց քաղկեդոնական:

Անիի Տիգրան Հոնենց եկեղեցի կամ Սուրբ Գրիգոր եկեղեցի, հայկական ճարտարապետական հուշարձան Անիում։ Կառուցվել է Տիգրան Հոնենց անունով հարուստ առևտրականի կողմից։ Եկեղեցու շինարարությունն ավարտվել է 1251-ին: Արտաքինից գմբեթակիր ուղղանկյուն նախագիծը հիշեցնում է Անիի Մայր տաճարը, սակայն ավելի փոքր չափսերով է։ Ներսի պլանը տարբեր է և նմանեցվում է միջնադարի ուշ շրջանի մյուս եկեղեցիների նախագծերին։ Պատկանում է այն տեսակին, որը երբեմն կոչվել է «գմբեթակիր սրահ», երեք բաժինների բաժանված միակ նավի կենտրոնական հատվածի վրա գմբեթ կա։

Ներքին հատվածն ամբողջությամբ ծածկված է որմնանկարներով, որոնք արված են եկեղեցու հետ միաժամանակ։ Որմնանկարների երկու հիմնական թեմաներն են՝ Հիսուս Քրիստոսի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչի կյանքը։ Գմբեթի տակ տեղ են գտել Սուրբ Մարիամի և տասներկու առաքյալների, Հիսուսի կիսանդրին տեղափոխող չորս հրեշտակների և Հիսուսի՝ երկինք համբարձման պատկերները, որոնք եղծված են։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---