ԵԽԽՎ-ում Սլովակիայի պատվիրակության անդամը հետագայում ևս կսատարի հայերին

ԵԽԽՎ-ում Սլովակիայի պատվիրակության անդամը հետագայում ևս կսատարի հայերին

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ-ում Սլովակիայի պատվիրակության անդամ Լյուբոշ Բլախը հետագայում ևս կսատարի հայերին: «Թուրքիայի և Ադրբեջանի դեմ Հայաստանի դիմակայության մեջ կշարունակեմ սատարել հայերին»,- Facebook-ի իր էջում գրել է խորհրդարանականը, որը ներկայացրել է նաև մի հատված իրեն հասցեագրված ՀՀ դեսպանի նամակից:

«Ջերմ նամակ եմ ստացել Հայաստանի դեսպանից: Այն չի պարունակում պետական գաղտնիք, ուստի ցանկանում են որոշ մեջբերումներ անել նամակից. «Հարգելի պարոն Բլախ. ԵԽԽՎ-ում Սլովակիայի պատվիրակության վճռական աջակցության շնորհիվ մերժվեց «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» հակահայկական զեկույցը: Ես կցանկանայի իմ խորին երախտագիտությունը հայտնել Ձեզ և պատվիրակության մյուս անդամներին Ստրասբուրգում ԵԱՀԿ Մինսկի խմբի և Հայաստանի դիրքորոշմանը սատարելու համար: Ձեր ձայները մեծապես նպաստեցին Մադրիդյան սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման շարունակությանը: Տեղեկացված եմ Ստրասբուրգ Ձեր գործուղման հանգամանքներին` թույլ տվեք Ձեզ երախտագիտություն հայտնել նաև այդ ջանքերի համար»:

Շատ զգացված եմ այսպիսի վերաբերմունքից, խորին հարգանք եմ տածում դեսպանի հանդեպ և հավաստիացնում եմ, որ միշտ սատարում եմ այն կողմին, որը հանդես է գալիս հանուն արդարության և խաղաղության: Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի դիմակայությունում ես կշարունակեմ սատարել հայերին, քանի որ դուք արժանի եք դրան»,-նշել է Բլախը, հայտնում է Armenia Today-ը:

Հունվարի 26-ին ԵԽԽՎ-ն մերժեց Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» բնաձևը: Բանաձևին դեմ է քվեարկել 70 պատգամավոր, կողմ` 66-ը: Ելույթ ունեցողների մեծ մասը զեկույցի քննարկման ժամանակ նշեց, որ ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ ՄԽ-ն:

Նույն օրը սակայն, ընդունվեց հակահայկական «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի բանաձևը:

Մինչ այդ ԵԱՀԿ ՄԽ-ն կոչ էր արել ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են վնասել բանակցային գործընթացին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---