Հայաստանն ու Մակաոն վերացնում են վիզային ռեժիմը 4 փետրվարի 2016 - 20:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ու Չինաստանի Մակաոյի հատուկ վարչական տարածքը փոխադարձաբար կվերացնեն վիզային ռեժիմը: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը, համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է փետրվարի 3-ին Մակաոյում Հայաստանի կառավարության անունից փաստաթուղթը ստորագրել է ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, Մակաոյի կառավարության անունից՝ ՉԺՀ Մակաոյի հատուկ վարչական տարածքի վարչակարգի կառավարման և արդարադատության քարտուղար Սոնիա Հոյ Ֆան Չանը։ Հանդիպմանը դեսպան Սարգսյանը և կառավարման և արդարադատության քարտուղար Սոնիա Հոյ Ֆան Չանը քննարկել են զբոսաշրջության բնագավառում համագործակցության հաստատմանը, փոխադարձ ներդրումային հնարավորություններին, պաշտոնական պատվիրակությունների հնարավոր փոխայցելությունների կազմակերպմանն առնչվող հարցեր։ Մակաո կատարած աշխատանքային այցի շրջանակներում դեսպան Սարգսյանը նաև հանդիպում է ունեցել Մակաոյի կառավարության առևտրի և ներդրումների խթանման ինստիտուտի նախագահ Ջեքսոն Չանգի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական և ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում և Մակաոյում կազմակերպվող ցուցահանդեսների, տոնավաճառների և տարաբնույթ համաժողովների, ինչպես նաև ներդրումային ծրագրերի շուրջ տեղեկատվության փոխանակման, պատվիրակությունների փոխայցելությունների կազմակերպման վերաբերյալ։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |