ՀՀ-ում տոնում են Տեառնընդառաջը13 փետրվարի 2016 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 13-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Տեառնընդառաջը: Այն մեր եկեղեցու` Տերունի տոներից մեկն է, որը խորհրդանշում է քառասնօրյա Հիսուսի` տաճարին ընծայումը: Այն անշարժ տոն է, նշվում է Սբ. Ծնունդից ուղիղ 40 օր հետո` փետրվարի 14-ին: Տոնը նշվել է դեռևս հեթանոսական ժամանակներում, երբ խարույկ էր վառվում, որով ժողովուրդը ողջունում էր գարնան գալուստը, և խարույկի վրայից կարող էին թռչել բոլորը, մաքրվելով մեղքերից ու երկար ու երջանիկ կյանք ակնկալելով: Քրիստոնեության տարածման հետ հեթանոսական Տրնդեզ տոնը վերափոխվեց Տեառնընդառաջի: Ըստ եկեղեցական ավանդության` Հովսեփն ու Մարիամը 40 օրական Հիսուսին տաճար են տանում: Այդ ժամանակ արևելյան կողմի դռները, որ նախկինում չէին բացվել, ուժեղ դղրդյունով բացվում են և մարդիկ իրենց ճրագներով դուրս են գալիս տներից` տեսնելու, ինչու է այսպիսի աղմուկ բարձրացել և ակամայից իրենց ճրագներով լուսավորում են դեպի տաճար Հիսուսի ճանապարհը: Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, տեսնելով Հիսուսին, հասկանում է, որ նա մարդկանց համար փրկություն ու լույս կդառնա, և ընդառաջ է գնում նրանց: Այստեղից էլ առաջացել է Տեառնընդառաջը, որը նշանակում է «տիրոջն ընդառաջ գնալ». հենց դրանում էլ տոնի խորհուրդն է: Տեառնընդառաջի ծիսական արարողակարգը սկսվում է փետրվարի 13-ին՝ երեկոյան ժամերգության ավարտին, երբ սկսվում է նախատոնակը և ըստ եկեղեցական տոնացույցի փոխվում է օրը: Տեառնընդառաջի ժողովրդական ավանդույթներից է խարույկ վառելը և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: Հնում խարույկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից: Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տեառնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը՝ մի մասը բաժանում էին, մյուս մասը ներս տանում` երեկոյան խնջույքի համար: Ըստ Սբ. Գրիգոր Տաթևացու` խարույկի կրակը բորբոքելիս` հայցում ենք աստվածային սիրո հուրը։ Նորապսակներին և նաև նշանվածներին խարույկի վրայից թռցնելը սիմվոլիկ արարողություն է, մաղթանք, որ նորաստեղծ և նոր ստեղծվելիք օջախներում սիրո ջերմությունն անպակաս լինի, հեշտությամբ անցնեն բոլոր նեղությունների բովով: Տոնի նախօրյակին` փետրվարի 13-ին, երեկոյան ժամերգությունից հետո եկեղեցուց անհրաժեշտ է օրհնված ճրագ վերցնել, որով էլ պետք է վառել կրակը: Ժամերգությունից հետո կատարվում է նաև Անդաստանի արարողություն: Դրա խորհուրդն աշխարհի չորս կողմերի օրհնությունն է: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի որոշմամբ Տեառնընդառաջը նաև նորապսակների օրհնության օր է հռչակվել: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են Վիզլեր․ Ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղության հասնելու համար Նա հավելել է, որ Լյուքսեմբուրգը ողջունում է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները Փաշինյանը հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդին Նա կմասնակցի իրանցի զոհված պաշտոնյաների և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի արարողությանը Վարժական հավաքների ծանուցումը հրապարակային դարձնելու նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվել է Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված |