Ուզբեկստանում ծայրահեղականության մեջ մեղադրվող հայը 14 տարվա ազատազրկման է դատապարտվել16 փետրվարի 2016 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Ուզբեկստանում ծայրահեղ իսլամիստական գործունեություն ծավալելու, սահմանադրական կարգը տապալելու փորձերի և մի շարք այլ հանցագործությունների մեջ մեղադրվող հայազգի Արամայիս Ավագյանին և նույն գործով մյուս ամբաստանյալներին բանտում տեղեկացրել են, որ նրանք դատապարտվել են 14-ական տարվա ազատազրկման: Այս տեղեկությունը փետրվարի 15-ին Արամայիս Ավագյանի մորը՝ Ֆլորա Սաքունցին հայտնել է փաստաբանը: Փաստաբանը նաև փոխանցել է՝ դատական նիստերի քարտուղարը տեղեկացրել է, թե դատավճռի կրկնօրինակը դեռ պատրաստ չէ: Ավագյանի փաստաբանն, ըստ Ֆլորա Սաքունցի, հորդորել է «սպասել 2-3 օր՝ մինչև դատավճիռն ստանալը»: Սակայն Սաքունցը մտավախություն ունի, որ դատավճռի տրամադրման ձգձգումները կարող են ունենալ մեկ նպատակ՝ հնարավորություն չընձեռել օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում Վերաքննիչ դատարան դիմելու համար: Ավագյանը գործով միակ ամբաստանյալն է, որ իրեն մեղավոր չի ճանաչում։ Նա դատարանում պատմել է, որ իրեն խոշտանգել են, ոտքն են կոտրել նախաքննության ժամանակ` փորձելով պարտադրել ինքնախոստովանական ցուցմունքներ։ Երկու տարի առաջ Ավագյանը արհեստական ջրամբար է կառուցել և զբաղվել ձկնաբուծությամբ: Ձկնաբուծարանը գրավել է Դիզակի համայնքապետ Գաֆուր Կարշիբաևին: Նա տևական ժամանակ հայազգի երիտասարդի ձեռքից բիզնեսը խլելու անհաջող փորձերից հետո, հարազատների պնդմամբ, սպառնացել է՝ «կնստես բանտ»: Վերջին երկխոսությունից երեք օր անց, ըստ ընտանիքի պնդումների, պարկը քաշել են Ավագյանի գլխին, ձեռնաշղթաներ հագցրել: Հարազատները 40 օր չեն իմացել, թե որտեղ է նա, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Որպես իսլամիստական ծայրահեղականության մեջ ներգրավված լինելու ապացույց, նախաքննական մարմինը գործին կցել է մի լուսանկար, որտեղ Ավագյանը, գերդաստանի մյուս տղամարդիկ ևս մորուքով են: Քննիչը, ընտանիքի փոխանցմամբ, հրաժարվել է արձանագրել բացատրությունը, որ Արամայիսը մորուք էր պահել ըստ հայկական ավանդույթի, քանի որ մահացել էին նրա եղբայրն ու պապիկը: Ավագյանի նկատմամբ բռնությունների և նրա դեմ ապօրինի գործողությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալու խնդրանքով անցյալ ամիս Ուզբեկստանի մարդու իրավունքների պաշտպանին էր դիմե լՀայաստանի մարդու իրավունքների այժմ արդեն նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը: Ապա Հայաստանի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն էր դիմել Ուզբեկստանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահին՝ խնդրելով «Արամայիս Ավագյանի գործի քննությունը պահել ուշադրության ներքո»։ Համացանցում շարունակվում է Ավագյանին ազատ արձակելու վերաբերյալ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովին հասցեագրված ստորագրահավաքը։ Ավագյանի գործով նաև ուզբեկական մամուլում հետևողական հրապարակումների պայմաններում բանտում դատավճիռ հրապարակելու մասին տեղեկությունը անսպասելի է համարում Ուզբեկստանում հալածանքներից հետո Կանադայում ապաստան ստացած լրագրող Ուլուկբեկ Աշուրը: «Այս գործը շատ աղմկահարույց է, բոլորը գիտեն այդ մասին և բոլորը սպասում են՝ տարբեր կազմակերպություններ, աշխարհի հայերը, և հանկարծ՝ այդպիսի լուր, որ թաքուն կարդացել են դատավճիռ»,- ասել է Աշուրը: Ըստ Աշուրի, Ուզբեկստանում բանտում դատավճռի մասին տեղեկացնում են, երբ խոսքը վերաբերում է իսլամիստ ծայրահեղականության, սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքներին: «Մեզ մոտ բռնատիրական երկիր է, իշխանությունը բռնատիրական է, մշտապես ճնշում են մարդկանց, և նրանք ինչ ուզում, անում են»,- ասաց լրագրողը և ամփոփեց.- «Հայկական կողմը կարող է այս հարցը տեղափոխել միջազգային հարթություն՝ Արամայիսի հարցը բարձրացնել ազդեցիկ իրավապաշտպան կազմակերպությունների առջև՝ որպես երկիր: Միայն այդպես հնարավոր կլինի փրկել Արամայիսին, եթե իսկապես նրա վերաբերյալ դատավճիռը կարդացել են թաքուն»։ Ուզբեկստանի օմբուդսմեն Ուլուկբեկ Մուհամադիևի ավագ օգնականը փետրվարի 2-ին տեղեկացրել է, որ օմբուդսմենն այժմ սպասում է գլխավոր դատախազության գրավոր պատասխանին՝ կապված Ավագյանի գործով ճնշումների և խոշտանգումների հետ: Ավագ օգնականը նաև ասել է. «Ըստ Ուզբեկստանի օրենսդրության, մենք ունենք ժամկետ, և այդ ժամկետի սահմաններում մեզ տեղեկություններ են տրամադրում համապատասխան կառույցները: Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, իրավիճակը վերահսկողության տակ է, հիմա դեռ ժամանակ կա, և հենց մեզ պատասխան տան գլխավոր դատախազությունից, մենք անմիջապես կտեղեկացնենք հայկական կողմին»։ Ուզբեկստանի մարդու իրավունքների պաշտպանի օգնականը նաև տեղեկացրել է, որ օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ պաշտոնական պատասխանի համար, եթե լրացուցիչ ուսումնասիրության կարիք չկա: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |