ՀՀ-ն՝ ՄԱԿ-ի պատվո ցանկում

ՀՀ-ն՝  ՄԱԿ-ի պատվո ցանկում

PanARMENIAN.Net - 2016-ին Հայաստանի Հանրապետությունը ներառվել է ՄԱԿ-ի պատվո ցանկում (Honour roll)` կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ-ն:

Հունվարին ՀՀ կառավարության կողմից ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին է փոխանցվել մոտ $150.000, որպես ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության գծով 2016-ի տարեկան անդամավճար:

Պատվո ցանկում ընդգրկվում են այն անդամ երկրները, որոնք ընթացիկ տարվա առաջին 30 աշխատանքային օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել են ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին անդամակցության գծով ֆինանսական պարտավորությունները:

2016-ին պատվո ցանկում ներառվել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից միայն 27-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---