Սիրիահայերի օգնության հիմնադրամը $1.2 մլն է հավաքել հեռուստամարաթոնի միջոցով

Սիրիահայերի օգնության հիմնադրամը  $1.2 մլն է հավաքել հեռուստամարաթոնի միջոցով

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Սիրիահայերի օգնության հիմնադրամը (SARF) կիրակի կազմակերպված «Փրկի՛ր կյանք» հեռուստամարաթոնի միջոցով կարողացել է $1.2 մլն-ից ավելի գումար հավաքել Սիրիայում բնակվող հայերին օգնելու համար։

6 ժամ տևած հեռուստամարաթոնի ընթացքում գումար են նվիրաբերել հասարակական գործիչներ, տարաբնույթ կազմակերպություններ ու դպրոցներ, Asbarez-ին հղումով գրում է Tert.am-ը։

SARF-ի ներկայացուցիչները նշել են, որ հավաքված գումարն ուղղվելու է պատերազմական գործողությունների թիրախում գտնվող Սիրիայի պաշարված հայազգի բնակիչներին օգնելուն։

2012-ին ԱՄՆ-ում հիմնադրված Սիրիահայերի օգնության հիմնադրամը (Syrian Armenian Relief Fund) 500 հազար դոլար է փոխանցել 2012-ին:Գումարներն ուղարկվում են Սիրիայի ոչ առեւտրային հայկական կազմակեպությունների դաշինքին, որն օգնություն է բաժանում սննդամթերքի, հագուստի, շինանյութերի տեսքով, բուժօգնություն է տրամադրում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---