ՀՀ-ից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը կրկնապատկվել է23 փետրվարի 2016 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 23-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արտահանվել է 10.248 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` 2015-ի նույն ժամանակահատվածի 5.093 տոննայի դիմաց: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը: Այդ թվում` արտահանվել է 3.299 տոննա պտուղ և խաղող՝ 2015-ի նույն ժամանակահատվածի 2.219 տոննայի դիմաց, 6.949 տոննա բանջարեղեն և կարտոֆիլ ՝ 2015-ի նույն ժամանակահատվածի 2.874 տոննայի դիմաց։ Փետրվարի 15-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արտահանվել է 7.575 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` 2015-ի նույն ժամանակահատվածի 4.139 տոննայի դիմաց:Հայկական թարմ պտուղ-բանջարեղենն արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Շվեյցարիա, Իրաք։ 2015-ի հոկտեմբերի 7-ի դրությամբ ՀՀ-ից ընդհանուր առմամբ արտահանվել էր 60.600 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն 2014-ի նույն ժամանակահատվածի 36.364 տոննայի դիմաց: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |