Գլենդելի քաղխորհուրդն առաջարկում է փոխել Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման վայրը

Գլենդելի քաղխորհուրդն առաջարկում է փոխել Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման վայրը

PanARMENIAN.Net - Փետրվարի 24-ին Գլենդելի քաղխորհուրդը որոշել է տեղափոխել Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման վայրը համերգասրահին կից տարածքից քաղաքի Կենտրոնական զբոսայգի:

Ինչպես գրում է Los Angeles Times-ը, մոտ մեկ տարի առաջ խորհրդի անդամները համաձայնագիր են կնքել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման ԱՄՆ Արևմտյան ափի հանձնախմբի հետ թանգարանի շենքի նախագծման վերաբերյալ 1,17 ակր տարածքում` Վերդահո և Մաունթին փողոցներում: Այդ ընթացքում քաղխորհրդի անդամները մեծ ոգևորությամբ էին խոսում նախագծի և նրա գտնվելու վայրի մասին: Սակայն քիչ անց մոտակա թաղամասերի բնակիչները մտահոգություն հայտնեցին այդ տարածքում երթևեկության համար և սատարեցին նախագծի տեղափոխման գաղափարին:

«Խորհրդում ոչ ոք չի ցանկանում մի իրավիճակ ստեծել, երբ հասարակությունը պառակտվում է և իրար դեմ տրամադրվում: Մենք այստեղ դրա համար չենք»,-ասել է Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանը: «Թանգարանի գաղափարը գերազանց է և մենք փորձում ենք լավագույն տեղը գտնել նրա համար»,-ասել է նա:

Քաղխորհրդի անդամներն ու քաղաքի հայտնի բնակիչներն առաջարկել են տարբեր վայրեր, ուր կարելի է տեղափոխել թանգարանի նախագիծը: Կոմիտեն արդեն ներկայացրել է թանգարանի դիզայնի հայեցակարգը`30 000 քմ, որը նախատեսված է մշտական և շարժական ցուցահանդեսների կազմակերպման, ինչպես նաև գիտահետազոտական կենտրոնի համար:

«Դեռևս կան որոշ տարաձայնություններ թանգարանի վայրի վերաբերյալ, սակայն բոլորին առանց այդ էլ պարզ է, որ Գլենդելում թանգարանի նախագիծն աջակցություն է վայելում»,-հայտարարել է թանգարանի նախագծի հարցերով զբաղվող ընկերակցության ղեկավար Տիգրան Զաքարյանը: «Մենք մի շարք բարդություններ ենք տեսնում Կենտրոնական զբոսայգու տարածքում թանգարանի կառուցման դեպքում, սակայն մտադիր ենք ուսումնասիրել առաջարկը վերջնական որոշում կայացնելուց առաջ»,-հավելել է նա:

2014-ին Թանգարանը երախտագիտության խորհրդանիշ է քաղաքին, որը կընդգծի ամերիկահայերի ներդրումը հասարակությունում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման ԱՄՆ Արևմտյան ափի հանձնախումբը Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման մրցույթ հայտարարեց: 2014-ի նոյեմբերի 4-ին Գլենդելի քաղաքային խորհուրդը հավանություն տվեց Հանձնաժմբի առաջարկին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---