Վրաստանն ակնկալում է գազի լրացուցիչ ծավալներ ստանալ Ադրբեջանից

Վրաստանն ակնկալում է գազի լրացուցիչ ծավալներ ստանալ Ադրբեջանից

PanARMENIAN.Net - Վրաստանն ակնկալում է, որ Ադրբեջանի հետ կհաջովի պայմանավորվել գազի լրացուցիչ ծավալների առաքման մասին: Այդ մասին Բաքվում հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, հայտնում է Trend-ը:

Ըստ նրա, Վրաստանն արդեն մի քանի ամիս է բանակցում է «Շախդենիզ» կոնսորցիումի հետ դեպի Վրաստանի գազի առաքումների ավելացման վերաբերյալ:

«Կարծում եմ, մոտ օրերս այդ հարցը կհամաձայնեցվի և հնարավորություն կառաջանա գազի լրացուցիչ ծավալնել ստանալ Ադրբեջանից»,-ասել է նախարարը, հայտնում է Haqqin.az-ը:

Ադրբեջանական SOCAR նավթագազային պետական ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաևն իր հերթին Բաքվում ընթացող «Հարավային գազային միջանցքի» խորհրդակցական խորհրդի շրջանակում հայտարարել է, որ Ադրբեջանը լրացուցիչ տարեկան մինչև 500 մլն խմ գազի առաքում կապահովի դեպի Վրաստան:

«Նախկինում մենք «Շախդենիզ» հանքավայրից Վրաստան էինք առաքում մինչև 800 մլն խմ գազ տարեկան, այժմ մեզ հաջողվել է առաքումների ծավալը հասնցել մինչր 1,5 մլրդ խմ այդ գծով»,-ասել է Աբդուլլաևը: Նա շեշտել է, որ այժմ հնարավորություն կա լրացուցիչ 500-700 մլն խմ գազ ստանալ, հայտնում է Trend-ը:

Վրաստանում գազի տարեկան սպառումը մոտ 2,4 մլրդ խմ է: Վրաստանը «Շախդենիզ« հանքավայրից ստանում է տարեկան 750-800 մլն խմ գազ, 1,4 մլն խմ` SOCAR-ից և ևս 200 մլն խմ` Ռուսաստանից: Այդպիսով` Վրաստանը սպառվող գազի 88% ստանում է Ադրբեջանից, իսկ 12%-ը` Ռուսաստանից: Ռուսական գազը Վրաստանը ստանում է որպես վարձ իր տարածքով դեպի Հայաստան գազի առաքման համար: 2016-ի առաքումները դեռ ճշտվում են` կախված սպառման մակարդակից::

Մինչդեռ փետրվարի 24-ին ՀՀ էներգետիկայի ու տրանսպորտի նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ Հայաստանը կարող է ապահովել տարեկան մինչև 500 մլն խորանարդ մետր ծավալ գազի տարանցում Իրանից Վրաստան: Զախարյանը նշել էր նաև, որ որևէ կոնկրետ համաձայնություններ դեռևս չկան, հարցը քննարկվում է:

Գազի հարցը Վրաստանում իշխանությունների և ընդդիմության առճակատման առարկա դարձավ, երբ Վրաստանը հայտարարեց, որ մտադիր է ավելացնել գազի գնումները ՌԴ-ում, քանի որ Ադրբեջանից ստացվող գազի քանակը չի բավարարում: Ընդդիմությունը մեղադրեց իշխանություններին երկիրը Մոսկվայից կախման մեջ դնելու համար, իշխանությունները հարցը զուտ տեխնիկական են համարում: էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտնել է նաև, որ ՌԴ-ն պահանջել է Վրաստանից փոխհաշվարկներում անցնել արտարժույթի` գազով վարձահատույց լինելու պատճառով, հակառակ դեպքում սպառնալով դադարեցնել տարանցումն ու գազի առաքումները ՀՀ կատարել Իրանի տարածքով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---