Հայաստանն ու Շվեյցարիան դյուրացնում են վիզային ռեժիմը

Հայաստանն ու Շվեյցարիան դյուրացնում են վիզային ռեժիմը

PanARMENIAN.Net - Փետրվարի 29-ին Ժնևում աշխատանքային այցելությամբ գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից, հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանն ու Դիդիե Բուրկհալտերը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև մուտքի արտոնագրի տրամադրման կարգի դյուրացման մասին համաձայնագիրը:

Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց հայ-շվեյցարական դինամիկ զարգացող հարաբերությունների առնչությամբ, որոնց լիցք է հաղորդում բարձր մակարդակով շարունակական երկխոսությունը:

Դիդիե Բուրկհալտերն իր հերթին նշեց, որ Շվեյցարիան կարևորում է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների սերտացումը:

Էդվարդ Նալբանդյանը շվեյցարացի իր գործընկերոջը ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընթացող բանակցային գործընթացն` ուղղված ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---