ՀՀ-ն և ԼՂՀ-ն՝ Լոս Անջելեսի զբոսաշրջային միջոցառմանը

ՀՀ-ն և ԼՂՀ-ն՝  Լոս Անջելեսի զբոսաշրջային միջոցառմանը

PanARMENIAN.Net - Փետրվարի 27-28-ը Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսության և Հայ-ամերիկյան բիզնես-խորհրդի աջակցությամբ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը առանձին տաղավարով ներկայացվել են ԱՄՆ Արևմտյան ափի խոշորագույն զբոսաշրջային ամենամյա միջոցառմանը` LA Travel and Adventure Show-ին, որը 2016-ին տեղի է ունեցել Կալիֆորնիայի Լոնգ Բիչ քաղաքում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Այցելուներին ներկայացվել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զբոսաշրջային առանձնահատկությունները, ներառյալ` վերջին շրջանում ակտիվ զարգացում ապրող էկոտուրիզմը: Հայկական տաղավարը ցուցահանդեսի հազարավոր այցելուներին ներկայացվում էր Լոս Անջելեսի հայկական տուրիստական ընկերությունների կողմից, որոնք նաև առաջարկում էին Հայաստան և Լեռնային Ղարաբաղ ճամփորդելու փաթեթներ:

Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, Վաշինգտոնում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ինչպես նաև Հայաստանից ժամանած Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի պատվիրակությունը:

LA Travel and Adventure Show-ի կազմակերպիչ մարմնի ղեկավար Ջոն Գոլիչը Հայաստանի գլխավոր հյուպատոսության է հանձնել լավագույն տաղավարի հավաստագիր՝ ցուցահանդեսի ամենագեղեցիկ և մարդաշատ տաղավարն ունենալու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---