Հանգստյան օրերի կարևորագույն իրադարձությունները 9 մարտի 2016 - 09:58 AMT PanARMENIAN.Net - Մարտի 5-ից 8-ը Հայաստանում ոչ աշխատանքային օրեր էին` կանանց միջազգային օրվա կապակցությամբ: PAN-ը հակիրճ ներկայացնում է անցած 4 օրվա կարևորագույն իրադարձությունները` նրանց համար, ովքեր հանգստյան օրերին չեն հետևել լրահոսին: Վրաստանն ու Գազպրոմը համաձայնության եկան դեպի ՀՀ գազի տարանցման հարցի շուրջ. առնվազն մինչև տարեվերջ Վրաստանը կշարունակի որպես տարանցման վճար ստանալ ՀՀ առաքվելիք գազի 10%-ի չափով «երկնագույն վառելիք»: ԱՄՆ Քենթուքի նահանգի Սենատում տապալվել է ղարաբաղյան հակամարտությանը վերաբերվող ադրբեջանամետ բանաձևի ընդունումը. Դեյմոն Թրեյերի նախագիծը, որը հակամարտությունը ներկայացնում էր որպես հայկական ագրեսիա Ադրբեջանի դեմ, մերժվել է ԱՄՆ Հայ դատի հանձնաժողովի, տեղի ակտիվ քաղաքացիների և այլ սենատորների ջանքերի շնորհիվ: Նորաստեղծ «Արմենիա» ավիաընկերությունը հայտնել է առաջին չվերթի ամսաթիվը և ուղղությունը. նոր ազգային ավիափոխադրողի առաջին թռիչքը տեղի կունենա ապրիլի 21-ին, Իսրայելի ուղղությամբ: Ադրբեջանական մանաթը հերթական պատմական հակառեկորդն է սահմանել. մարտի 6-ին ադրբեջանական տարադրամի փոխարժեքը կազմել է 1,61 մանաթ` մեկ դոլարի համար: Ընդ որում, ադրբեջանական տարադրամի փոխարժեքը նվազում է՝ չնայած նավթի գների հարաբերական կայունացմանը. մարտի 7-ին Brent տեսակի նավթի մեկ բարելի գինն առաջին անգամ 2016 թվականի սկզբից գերազանցեց 40 դոլարը: Տեղի ունեցավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի նորամուտը իսպանական «Ռայո Վալյեկանոյի» կազմում: «Էսպանյոլի» դեմ արտագնա խաղում Օզբիլիսը դաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում ու դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Հանդիպումն, այնուամենայնիվ, ավարտվեց «Էսպանյոլի» հաղթանակով` 2-1 հաշվով: Հայտնի թենիսիստուհի Մարիա Շարապովան խոստովանել է դոպինգ ընդունելու WADA մեղադրանքը: Շարապովան օգտգործել է «Միլդրոնատ» դեղամիջոցը շուրջ տասը տարի, սակայն այն արգելքի տակ է հայտնվել միայն 2016 թվականի հունվարին: Թենիսիստուհին ընդունել է իր մեղքն ու պնդում է, որ տեղյակ չէր արգելված դեղամիջոցների ցանկում տեղի ունեցած փոփոխությունների մասին: «Ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորմանը հաջողվել է գրավել Ալ-Այիս գյուղն ու ստրատեգիական նշանակություն ունեցող երկու բարձրունք Հալեպի մերձակայքում: Լաթաքիայում էլ «Ջեյշ ալ-Ֆաթհ» իսլամիստական կազմակերպության մարտիկները գրավել են Ալ-Նավարա ստրատեգիան բարձրունքը: Իրանական «Fars»-ի հաղորդմամբ, գրոհն ուղեկցվում էր թուրքական հրետանու աջակցությամբ: Անկարան ընդունել է սիրիական տարածքը հրետակոծելու մեղադրանքները` հայտարարելով, որ բացել է պատասխան կրակ` սեփական սահմանների հրետակոծումից հետո: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ սահմանազատման մասին. Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն Նա նաև կարևորել է, որ սահմանազատումն արվել է 1976 թվականի քարտեզներով Փոխվարչապետի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատման վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել Հաղորդումը ներկայացրել էր «Հայաքվե» նախաձեռնությունը Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ առևտրի ծավալների ավելացման հարցեր Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման ընթացքին Փաշինյան․ Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից Նա նշել է, որ բռնությունը տեղ չունի քաղաքականության մեջ |