2.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ստեփանավանում17 մարտի 2016 - 10:20 AMT PanARMENIAN.Net - Մարտի 17-ին ժամը 01.13-ին ՍՊԾ-ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 01.02-ին (Գրինվիչի ժամանակով` 21.02) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.980օ և արևելյան երկայնության 44.510օ աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Ստեփանավան քաղաքից 10 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Ստեփանավան քաղաքում 3-4 բալ, Ագարակ քաղաքում 3-4 բալ, Վանաձոր քաղաքում 2-3 բալ և Տաշիր քաղաքում 2-3 բալ: Մարտի 4-ին՝ տեղական ժամանակով ժամը 11.03-ից մինչև ժամը 13.24-ը ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 0,5-ից 1,4 մագնիտուդ ուժգնությամբ 17 երկրաշարժ է գրանցվել հյուսիսային լայնության 40.30օ և արևելյան երկայնության 44.95օ աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Գավառ քաղաքից 16 կմ դեպի հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ: Հայաստանը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում, որտեղ առկա են բարձր սեյսմիկ ռիսկի մի քանի տարածքներ: 1999-ին Կառավարությունն ընդունվել է 2 որոշում` ուղղված ՀՀ տարածքի և Երևանի սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական համալիր ծրագրերի կատարմանը: Կատարվել է շենքերի և շինությունների դասակարգում ըստ վնասվածության աստիճանի, ապմոնտաժվել են վթարային շենքերն ու շինությունները, իսկ չափավոր և զգալի վնասվածքներ ունեցողները` վերականգնվել և ուժեղացվել են: Միաժամանակ Երևանն ու ՀՀ մնացած մարզերը, որոնք նույնպես բարձր սեյսմիկ ռիսկի գոտիներում են, բավական անտեսվել են: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանը ոչնչացրել է Արցախյան և Հայրենական պատերազմների զոհերի հիշատակի հուշարձանը Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին Մարուքյան․ Ի՞նչ է եղել, որ Փաշինյանը Պուտինին խնդրել է` ՌԴ զորքերը մնան Թուրքիայի և Իրանի սահմանին Ըստ նրա՝ երկրի ներսում ասում են՝ ԵՄ ենք գնում, մյուս կողմից Պուտինին խնդրում են, որ ռուսները մնան Թուրքիայի ու Իրանի հետ սահմանին Բորգն Ադրբեջանում կոչ է արել Երևանին և Բաքվին շարունակել բանակցությունները Նա նաև ողջունել է սահմանազատման գործընթացի մեկնարկը Պատել. ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է Նա նաև հավելել է, որ Ալմաթիում տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ այլ թարմացումներ չունի |