ԶԼՄ-ներ. Բելգիայում ձերբակալվել է ահաբեկչությունների ենթադրյալ մասնակիցներից ևս մեկը

ԶԼՄ-ներ. Բելգիայում ձերբակալվել է ահաբեկչությունների ենթադրյալ մասնակիցներից ևս մեկը

PanARMENIAN.Net - Բելգիայի իշխանությունները ձերբակալել են Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում մարտի 22-ի ահաբեկչությունների ևս մեկ ենթադրյալ մասնակցի: Նրան ձերբակալել են Բրյուսելի Ֆորե համայնքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին RTBF հեռուստաալիքի վրա հղումով:

Ըստ հեռուստաալիքի տվյալների, դա տեղի է ունեցել մարտի 25-ի վաղ առավոտյան: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ահաբեկչություններին մեղսակցության կասկածանքով մարտի 24-ին վեց մարդ է ձերբակալվել:

Ըստ ԶԼՄ-ների, պարզվել է նաև երկրորդ մահապարտի ինքնությունը, որը պայթեցրել էր իրեն օդանավակայանում: Դա Նաջիմ Լահաշրաուին է, որին կասկածում են մի շարք ահաբեկչություններ իրագործելու մեջ: Նրա ԴՆԹ-ն հայտնաբերվել էր նաև նոյեմբերի 13-ի փարիզյան ահաբեկչությունների ժամանակ օգտագործված պայթուցիկի վրա: Ենթադրվում է, որ հենց նա էր զբաղվում պայթուցիկի պատրաստմամբ:

Մարտի 22-ին մի շարք պայթյուններ են որոտացել Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում, զոհվել է 31 մարդ, ևս 186-ը վիրավորվել է: 14 մարդ զոհվել և 80-ը վիրավորվել է Բրյուսելի օդանավակայանում, ևս 20 զոհ ու 106 վիրավոր կա քաղաքի մետրոյում պայթյունի հետևանքով:«Իսլամական պետությունը» ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը: Ինչպես հայտնել է AP աղբյուրը իրաքյան հետախուզությունում, ԻՊ ահաբեկիչները սիրիական Ռաքքայում 2 ամիս ահաբեկչություններ են ծրագրել Եվրոպայի օդանավակայաններում և երկաթուղային կայարաններում:

Ընթերցեք նաև. Բելգիայի ոստիկանությունը որոնում է մահապարտ ահաբեկիչների ևս մեկ հանցակցի

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---