Ադրբեջանցիները փորձել են խոչընդոտել Մոսկվայի ցուցահանդեսում ԼՂ տաղավարի աշխատանքը

Ադրբեջանցիները   փորձել են խոչընդոտել   Մոսկվայի ցուցահանդեսում ԼՂ  տաղավարի աշխատանքը

PanARMENIAN.Net - Մոսկվայում մարտի 24-ին կայացած զբոսաշրջային ցուցահանդեսի ժամանակ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը խոչընդոտել է Լեռնային Ղարաբաղի տաղավարի աշխատանքը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի զարգացման հիմնադրամը:

Հիմնադրամի աջակցությամբ 17 ընկերություն մեկ միասնական տաղավարով մարտի 23-26-ը Հայաստանի և ԼՂՀ զբոսաշրջային գրավչությունները ներկայացնում են Մոսկվայում տեղի ունեցող MITT’2016 զբոսաշրջային ամենամյա միջազգային ցուցահանդեսում:

«Ցուցահանդեսի մեկնարկին Ադրբեջանի պատվիրակությունն այդ երկրի դեսպանատան հետ միասին փորձել է խոչընդոտել Արցախյան ընկերությունների մասնակցությունը, նրանց ներկայացրած զբոսաշրջային պրոդուկտների ցուցադրությունը: Սակայն նույն պահին հայկական պատվիրակությունը հարթել է բոլոր խնդիրները, և հայկական ու արցախյան ընկերությունները հաջողությամբ շարունակում են ցուցադրությունը՝ ավելի մեծ ուշադրություն գրավելով մեր տաղավարի նկատմամբ»,-պարզաբանել է Հայաստանի զարգացման հիմնադրամը:

Նշվել է, որ ադրբեջանական մամուլը կեղծ լուրեր է տարածել, թե իբր Արցախյան տաղավարն ապամոնտաժվել է այն դեպքում, երբ ի սկզբանե նախատեսված է եղել հայաստանյան և արցախյան ընկերությունների մասնակցությունը ցուցահանդեսին՝ մեկ միասնական տաղավարով:

Նշված է նաև, որ հայկական տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացնում ցուցահանդեսի այցելուների և մասնակիցների շրջանում։ Տաղավարի մոտ մշտապես հերթեր են գոյանում։ Մարտի 24-ին սկսվել է նաև հայկական գինու համտես:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---