Դավիթ Բաբայան. Սպասում ենք Մինսկի խմբի կոշտ արձագանքին 2 ապրիլի 2016 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Հակառակորդը սահմանի ամբողջ երկայնքով գիշերվանից սկսել է հրադադարի ռեժիմի աննախադեպ խախտումներ՝ կիրառելով ծանր տեխնիկա և փորձելով մի շարք տեղերում ներթափանցել Արցախի Հանրապետության տարածք: Այս մասին ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, հայտնում է Tert.am-ը: «Նա ստացել է համարժեք ուժգին պատասխան, ունի բազմաթիվ կորուստներ, խոցվել է հակառակորդի ուղղաթիռը, նա ունի կորուստներ ինչպես զինտեխնիկայի, այնպես էլ բազմաթիվ զինծառայողների: Ադրբեջանական սահմանամերձ շրջաններում տիրում է կատարյալ խուճապի իրավիճակ, բնակչությունը պարզապես լքում է այդ տարածքները»,- ասել է նա և նշել, որ թեև հայկական կողմը կողմնակից է խաղաղ կարգավորման, սակայն դա չի նշանակում, որ ի վիճակի չէ իրավիճակը պաշտպանելու և պաշտպանում է՝ ուժգին հակահարված տալով հակառակորդին: «Իրավիճակը վերահսկելի է ամբողջությամբ և հակառակորդը որևէ հնարավորություն չունի անգամ փոքր հաջողություն ունենալու համար»,- ասել է նա և ավելացրել, որ Ադրբեջանի այս գործողությունների բացատրությունն այն է, որ այդ պետությունը ահաբեկչական պետություն է: Ինչ վերաբերում է Մինսկի խմբին, ապա Դավիթ Բաբայանն ասել է, որ սպասում են կոշտ արձագանքի, որովհետև Ալիևը գտնվելով Վաշինգտոնում հայտարարում է մեկ բան, սակայն մեկ այլ բան անում է: «Պարզ է, որ նրան, երևի, դրդում են որոշ պետություններ՝ մասնավորապես Թուրքիան, որն ունի ահաբեկիչների հետ սերտ կապեր»,- ասել է նա և նշել, որ արդեն ժամանակն է, որպեսզի Մինսկի խումբն արձագանքի: «Այնպես է ստացվում, որ փաստորեն Արցախն ու Հայաստանն են քաղաքակիրթ աշխարհի պատիվը պահում այս տարածաշրջանում, անհրաժեշտ է նաև որպեսզի ավելի համարժեք կոշտ քայլեր ձեռնարկվեն այս ահաբեկչական սադիստական պետության նկատմամբ»,- հավելել է նա: Ապրիլի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ: Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004-ին ծնված Վաղինակ Գրիգորյանը, ևս 2 երեխա վիրավորվել է: Ադրբեջանական զինուժը Մարտունու պաշտպանական ուղղությամբ ԲՄ-21 («Գրադ») կայանք է օգտագործել: Ընթերցեք նաև. ՊՆ. Լևոնարխ բնակավայրի մատույցներում հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ է ոչնչացվել Նախագահին զեկուցվել է շփման գծում իրավիճակի լարման մասին. Նա ԱՄՆ-ից վերադառնում է ՀՀ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |