Հայ դատի հանձնախումբը մտադիր է ստիպել Սպիտակ տանը խախտել լռությունը 5 ապրիլի 2016 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգների ամենաազդեցիկ հայկական կառույցներից մեկը առաջիկա օրերին պատրաստվում է հատուկ քայլեր ձեռնարկել՝ ստիպելու Սպիտակ տանը խախտել լռությունը: Այս մասին հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Եղիսաբեթ Չուլջյանը: «Հստակ պասիվություն է սա, և իրականության մեջ պասիվությունը չի սկսվել հիմա, պասիվությունը սկսվեց, երբ Ալիևը այստեղ՝ Վաշինգտոնում էր, և այդ առիթը չօգտագործեց Ամերիկայի կառավարությունը, որ շատ հստակ ազդանշան ուղարկի նախագահ Ալիևին երկու հարցի գծով․ մեկը՝ որ այլևս դադարեցնեն բռնապետությունը իրենց երկրում, և նաև դադարեցնեն հարձակումները Հայաստանի և Արցախի վրա», - ընդգծել է Չուլջյանը՝ հավելելով․ - «Ուրեմն, զարմանալի չէ, դժբախտաբար, որ արտգործնախարար Քերրին պիտի շարունակի այս տկար խոսքերը, և այստեղ է, որ Կոնգրեսը պետք է ավելի հստակ և զորավոր քայլեր ձեռնարկի», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը ապրիլի 4-ին Թվիթերում կատարած գրառմամբ հիշեցրել է․ - «Ինչպես ես ասացի նախագահներ Ալիևին և Սարգսյանին, Լեռնային Ղարաբաղի խնդրի համապարփակ կարգավորումը կարևոր է կայունության, անվտանգության և բարգավաճման համար»: Ղարաբաղի հարցը մինչ այդ էլ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարներն են քննարկել․ Ջոն Քերրին ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Նրանք դատապարտել են որոշ «արտաքին խաղացողների» փորձերը՝ Ղարաբաղի շուրջ հակամարտությունը խթանելու ուղղությամբ: ԱՄՆ Իլինոյս նահանգից սենատոր, Հանրապետական կուսակցության անդամ Մարք Քըրքը կոչ է արել Օբամայի վարչակազմին պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին բռնությունների համար: Քըրքը նաև կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և պետքարտուղարությանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պատասխանատվության ենթարկել բռնության համար և աջակցել կոնգրեսականներ Էդ Ռոյսի և Էլիոթ Էնգելի ներկայացրած՝ խաղաղությանն ուղղված քայլերի իրականացմանը։ Դրանք ներառում են շփման գծից դիպուկահարներին հեռացնելու, այդ հատվածում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի մշտադիտարկողների ներկայությունն ավելացնելու, ինչպես նաև կրակի արձակման վայրը որոշող հատուկ համակարգեր տեղադրելու առաջարկներ։ Ամերիկացի կոնգրեսական Լինդա Սանչեսը ևս դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ու կոչ արել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևին հարգել հրադադարը: Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 7 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 29 տանկ ու 5 զրահամեքենա: Ադրբեջանն ընդունել է 15 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում մի քանի տասնյակ դիակներ կան, 1 ուղղաթիռ և 2 ԱԹՍ: Հայկական կողմից զոհվել է 20 զինծառայող, 26-ն անհետ կորել, մոտ 72-ը վիրավոր է: Հայկական կողմը նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Մարտունիում դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, 3 տարեց մարդ դաժանաբար սպանվել Թալիշ գյուղում: Եվս 6 քացաքացիական, որոնցից երկուսը երեխա էին, վիրավորվել են: Ուրուգվայը կոչ է անում ԼՂ հակամարտության կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները Լոս Անջելեսի հայերի բողոքի ակցիան՝ ընդդեմ Ադրբեջանի հարձակողական գործողությունների ԼՂ կառավարությունը բանկային հաշիվ է բացել Արցախին աջակցել ցանկացողների համար Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |