Եթե իրավիճակը Ղարաբաղում վատթարանա, ԵԱՀԿ-ն հատուկ նիստ կգումարի 8 ապրիլի 2016 - 14:04 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ն պատրաստ է հատուկ նիստ անցկացնել Ղարաբաղի հարցով, եթե իրավիճակն այնտեղ վատթարանա: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ (Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կազմակերպության) գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: «Մենք հատուկ նիստ էինք գումարել ապրիլի 4-ին: Մշտական խորհուրդն ամեն շաբաթ հանդիպումներ է անցկացնում և քննարկում բոլոր հարցերը: ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստը Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի կունենա, երբ վերջիններս վերադառնան տարածաշրջանից»,-ասել է Զանյերը: «Իհարկե, եթե իրավիճակը բացասական զարգացում ստանա, մենք հատուկ նիստ կհրավիրենք: Հակառակ դեպքում` մենք դեռևս ոչինչ չենք ծրագրել մինչև համանախագահների վերադարձը»,-ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 44 զոհ, 122 վիրավոր: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Ընթերցեք նաև. Իրավիճակն Արցախում՝ ինտերակտիվ քարտեզով Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը և Ստեֆանչուկը քննարկել են անվտանգային վիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում Զրույցը տեղի է ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ Փաշինյանը մեկնել է Թեհրան Նա կմասնակցի վթարից զոհված Իրանի պաշտոնյաների հարգանքի տուրքի պաշտոնական միջոցառմանը Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր |