Վերլուծաբաններ. ԼՂ հակամարտության սրումը կհարվածի ադրբեջանական նավթի արտահանմանը

Վերլուծաբաններ. ԼՂ հակամարտության սրումը կհարվածի ադրբեջանական նավթի արտահանմանը

PanARMENIAN.Net - Ադրբեջանցիների և հայերի հարաբերությունների սրացումն անմիջական վտանգ է պարունակում Կասպից ծովը եվրոպական շուկաների հետ կապող առանցքային խողովակաշարերի համար: Նման կարծիք են հայտնել Լոնդոնից և Վաշինգտոնից վերլուծաբանները:

Bloomberg-ի վերլուծաբան Ֆիլիպ Կլադեկը կարծիք է հայտնել, որ ռազմավարական նշանակության պատճառով խողովակաշարերը միշտ հարձակումների թիրախ են դառնում: «Հաշվի առնելով Ջեյհանի հետ BP-ի կապը՝ ցանկացած խախտում կհարվածի ադրբեջանական նավթի արտահանմանն ու եվրոպական վերամշակողնեի գործունեությանը, հատկապես՝ միջերկրածովյան ուղղությամբ»,- հավելել է Կլադեկը:

Լոնդոնյան CMC Markets Plc. ընկերության վերլուծաբան Մայքլ Հյուսոնի կարծիքով, շուկաներում որևէ լրացուցիչ վտանգ չկար Կասպից ծովից Միջերկրական մատակարարումների հետ կապված, ուշադրության կենտրոնում էր մնում մատակարարումների գլոբալ ավելցուկը:

«Մարտերը մտահոգություն են առաջացրել, որ հակամարտությունը կտարածվի Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի հետ սահմանակից տարածաշրջանում: BP Plc.-ի ղեկավարած ստորգետնյա նավթատարը, որի միջոցով Բաքվից թուրքական Ջեյհան օրական 720.000 բարել նավթ էր մատակարարվում, անցնում է հակամարտության գոտուց մոտ 30 մղոն հեռավորությամբ: $45 մլրդ արժողությամբ հարավային գազային միջանցքը, որը շինարարության ավարտից հետո ադրբեջանական բնական գազը Եվրոպա է հասցնելու, գտնվում է նույն հեռավորության վրաբ»,- նշված է հոդվածում, Bloomberg-ին հղումով գրում է Արցախպրեսը:

Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Էդվարդ Չոուն կասկածում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կազդի նավթի գների վրա: «Շուկաները շարունակում են գերհագեցած մնալ և սպասում են ապրիլի 17-ին Դոհայում արդյունահանողների հանդիպման ժամանակ ձեռք բերվելիք համաձայնությանը»,- ասել է նա:

Պարբերականի համաձայն, մարտերը կարող են լայնածավալ ռազմական գործողությունների վերածվել Կովկասյան լեռներում, Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով անկայունության նոր աղեղի, որն ընկած է Լեռնային Ղարաբաղից դեպի հյուսիս և արևմուտք: «Ռուսաստանի դաշնակից Հայաստանի և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ ամուր կապեր ունեցող Ադրբեջանի միջև պայքարը կհանգեցնի տարածաշրջանում մեծ ցնցումների»,- գրել է հեղինակը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 զոհի, 33 վիրավորի ինքնության մասին տվյալներ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 64 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է:

ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով:

Հակառակորդն անկանոն կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---