Արցախում վիրավորներից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է, սակայն կա դրական տեղաշարժ

Արցախում վիրավորներից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է, սակայն կա դրական տեղաշարժ

PanARMENIAN.Net - Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլի սկզբից տեղի ունեցած բախումների հետևանքով հայկական կողմի վիրավորների թիվը կազմում է 125:

Այդ մասին է հայտարարել ՊՆ Զինված ուժերի ռազմաբժշկության վարչության պետի տեղակալ Հարություն Գալստյանը, հայտնում է Tert.am-ը:

Նրանցից ծայրահեղ ծանր է գնահատվում 5 հոգու վիճակը: Գալստյանն ընդգծեց, որ բոլոր վիրավորների մոտ առկա է առողջության դրական տեղաշարժ:

«Ինչպես ասում են՝ հաղթող զինվորի վերքերը շուտ են լավանում: Բոլորի վիճակը վերահսկվում է մասնագետների կողմից՝ մասնավորապես Պաշտպանության նախարարության և Առողջապահության նախարարության բարձրակարգ մասնագետների կողմից»,-ասել է նա:

Վիրավորների գերակշիռ մասի մոտ բեկորային վնասվածքներ են:

Ավելի վաղ ռազմական բժիշկ Արմեն Հովսեփյանն ասել էր, որ վիրավորների մեծ մասն ուզում է ապաքինվել ու վերադառնալ առաջնագիծ, սակայն շեշտել էր, որ վիրակապով ոչ մի զինվորի ծառայության վերադառնալ չի թուլատրվի: «Չնայած որ իրենք մղում ունեն, ձգտում ունեն, բայց դա չի նշանակում, որ պետք է գնան»,- նշել էր նա:

Կարդացեք նաև. Ադրբեջանցի բժիշկ. Ծանր վիրավոր զինվորների քանակը 3-4 անգամ ավելի է պատերազմական նորմայից

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---