Սևանա լիճը` ԱՊՀ հանգստավայրերի թոփ հնգյակում

Սևանա լիճը` ԱՊՀ հանգստավայրերի թոփ հնգյակում

PanARMENIAN.Net - Զբոսաշրջային Travel.ru ծառայությունը պարզել է, թե զբոսաշրջիկներն որտեղ են նախընտրում հանգստանալ ԱՊՀ երկրներում: Առավել նախընտրելի հանգստավայրերից է ճանաչվել նաև Սևանը:

ԱՊՀ երկրների հանգստավայրերի լավագույն հնգայում են հայտնվել Ղրղզստանի Իսիկ Կուլը, Բորովոե հանգստավայրը Ղազախստանում, Նարոչ լիճը Բելառուսում, Կասսպից ծովը (Բաքու) և Սևանա լիճը:

Հանգստավայրերի վարկանիշը կազմվել է ըստ հյուրանոցների ամրագրման 2016-ի ամռան ամիսների համար;

3 անձից բաղկացած ընտանիքի հանգիստը ԱՊՀ երկրներում միջինը կկազմի 3,5 հազար ռուբլի օրական, ինչը համատեղելի է ռուսաստանյան հանգստավայրերում ամառային հանգստի արժեքի հետ:

Պարբերականը նշում է, որ զբոսաշրջիկներին Սևանում դուր է գալիս մոտորանավակով զբոսանքը, գեղեցիկ լեռնային բնապատկերը, խեցգետնից պատրաստված քաբաբը: Նշվում է, որ այստեղ կա նաև հիշարժան պատմական հուշարձան` Սևանավանքը:

Ավեկլի վաղ ռուսաստանյան տուրօպերատորները ֆիքսում են զբոսաշրջիկների հետաքրքրության աննախադեպ աճ Հարավային Կովկասի երկրների նկատմամբ: Հայաստանն առավել էժան ուղղությունն է ռուսասանցիների համար. մայիսին երկու ուղղությամբ չվերթը կարժենա 11.3 հազար ռուբլի՝ մեկ հոգու համար, ամռանը՝ մոտ 13.5 հազար ռուբլի:

Հայաստանյան հյուրանոցներում թե մայիսին, թե ամռանը հյուրընկալվելը կարժենա մոտավորապես 2000 ռուբլի՝ մեկ գիշերվա համար:

Ռուսաստանյան քաղաքներից դեպի Երևան ապրիլ ամսին կայանալիք չվերթների տոմսերի գները նվազել են միջինը 12.5%-ով՝ 2015 թվականի ապրիլի համեմատ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---