ԼՂ հիմնախնդիրը՝ ՌԴ ԱԳ փոխնախարարի ու Մոսկվայում ԱՄՆ դեսպանի հանդիպման առանցքում

ԼՂ հիմնախնդիրը՝ ՌԴ ԱԳ փոխնախարարի  ու Մոսկվայում ԱՄՆ դեսպանի հանդիպման առանցքում

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ փոխնախարար, պետքարտուղար Գրիգորի Կարասինը և Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Տեֆտը հանդիպում են անցկացրել: Նրանք քննարկել են Անդրկովկասում անվտանգությանն առնչվող հարցեր, այդ թվում իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում, ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Զրուցակիցները կարծքիներ են փոխանակել ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ: Հանդիպմանը քննարկվել է նաև իրավիճակը Վրաստանում և Մոլդովայում:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 77 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---