ԼՂՀ նախագահը բանակի կենսագործունեության հարցով խորհրդակցություն է անցկացրել

ԼՂՀ նախագահը բանակի կենսագործունեության հարցով  խորհրդակցություն է անցկացրել

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 21-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բանակի կենսագործունեությանը և պետական մարմինների կողմից այդ ոլորտում օպերատիվ լուծում պահանջող խնդիրների իրականացմանը վերաբերող հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:

Զեկույցներով հանդես են եկել բանակի բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչները և համապատասխան մարմինների ղեկավարները:

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ:

ԼՂՀ վարչապետը հանձնարարել է ամրացնել առաջնագիծը

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---