Պեսկով. Կրեմլում իրավիճակը Ղարաբաղում փխրուն են գնահատում25 ապրիլի 2016 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Կրեմլում իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում գնահատում են որպես շատ փխրուն: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Որպես շատ փխրուն»,-ասել է Պեսկովը` պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Մոսկվան գնահատում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Ապրիլի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ղարաբաղյան կարգավորման կամ բանակցային գործընթացի վերաբերյալ ոչ մի առաջարկ չի ներկայացրել Երևանում: «Շինծու ինչ-որ հարցեր, ինչ-որ բաներ տարածել պետք չէ: Ասեկոսեների հիման վրա եզրակացություններ անելու իմաստ էլ չկա: Լավրովը հայտարարեց, որ այսօր ջանքերը պետք է ուղղված լինեն հետաքննության մեխանիզմի ստեղծմանը, այլ միջոցների հայթայթմանը, որ կայունություն ստեղծվի, որպեսզի ապահովվի անվտանգությունը տարածաշրջանում, հնարավոր լինի ավելի հարմար նպաստավոր պայմաններում բանակցությունները շարունակել: Լավրովը առաջարկների փաթեթ չի բերել»,– շեշտել է ՀՀ արտգործնախարարը: Ընթերցեք նաև. ԱԳ նախարար. Լավրովը Երևանում ԼՂ կարգավորման վերաբերյալ ոչ մի առաջարկ չի ներկայացրել Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |