ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ. Պետք է հանդարտեցնել ԼՂ-ում իրավիճակը, նոր ագրեսիա ու արյունահեղություն թույլ չտալ

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ. Պետք է հանդարտեցնել ԼՂ-ում իրավիճակը, նոր ագրեսիա ու արյունահեղություն թույլ չտալ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հարցում հարկավոր է զսպվածություն ցուցաբերել. առաջնահերթ խնդիրն այն է, որ թույլ չտրվի ագրեսիայի նոր բռնկում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Այն, ինչ հիմա կատարվում է Լեռնային Ղարաբաղում, հաստատում է մեր այն թեզը, որը հրապարակել ենք նախորդ ճեպազրույցներում` այժմ, ինչպես երբեք հարկավոր է զսպվածություն ցուցաբերել և աշխատել կայունության վերականգնման ուղղությամբ»,-հայտարարել է Զախարովան:

Ըստ նրա, ՌԴ ԱԳՆ-ն «համոզված է, որ կողմերը պետք է վերսկսեն բանակցային գործընթացը, որն ուղղված կլինի խաղաղ կայուն կարգավորմանը հասնելուն: « Սկզբունքորեն կարևոր ենք համարում ակտիվացնել աշխատանքն՝ ուղղված առկա պայմանավորվածությունների հիման վրա ռազմական ռիսկերի նվազեցմանը»,-հավելել է նա:

«Այժմ առաջնահերթ է հանդարտեցնել իրավիճակը, թույլ չտալ նոր ագրեսիա, նոր արյունահեղություն, վերականգնել մթնոլորտը, որը կնպաստեր իավիճակի հանդարտեցմանը և, իհարկե, բանակցային գործընթաց սկսելուն: Դրանք սկզբունքային կարևորության հարցեր են»,-ասել է Զախարովան:

ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն իր հերթին հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում դեռևս չի նախապատրաստվում: «Չեմ լսել նման հանդիպման նախապատրաստման մասին` հաշվի առնելով, որ լարվածության բռնկում է տեղի ունեցել հակամարտության գոտում: Դա շատ է հետ գցել կողմերի միջև ուղիղ երկխոսության գործընթացը»,-ասել է նա:

Ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի համար առանց անվտանգության երաշխիքների խաղաղ բանակցությունների վերադառնալն անիմաստ է, քանի որ իրավիճակն էապես փոխվել է: «Մի կողմից, մենք ինչ-որ տեղ բանակցություններ ենք վարում, մյուս կողմից՝ ռազմական գործիչները պատերազմի մեջ են ներքաշվելու՝ փորձելով լուծել հակամարտությունը», - նշել է Սարգսյանը:

Հայաստանը նաև պահանջում է հավաստիացումներ առ այն, որ իրավիճակի նման սրացումներ այլևս տեղի չեն ունենա:

Ընթերցեք նաև. Սերժ Սարգսյան. Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորություն չկա

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---