Թուրքիան չի ընդունել Արգենտինայի դեսպանի թեկնածությունը Ցեղասպանության հարցում հայացքների համար

Թուրքիան չի ընդունել Արգենտինայի դեսպանի թեկնածությունը  Ցեղասպանության հարցում հայացքների համար

PanARMENIAN.Net - Թուրքիայի կառավարությունը մերժել է իր երկրում Արգենտինայի դեսպանի պաշտոնում Էստինիսլաո Անգել Սավելսի թեկնածությունը Հայոց ցեղասպանության հարցում նրա ունեցած դիրքորոշման համար։ Այս մասին հայտնում է Clarin թերթը։

Պարբերականը նշել է, որ Սավելսին խորհուրդ են տվել նախկին պատգամավորները, որոնք հաշվի են առել այն փաստը, որ նրա հայրը Թուրքիայում երկար տարիներ դիվանագետ է եղել։ Այդուհանդերձ Թուրքիայի ներկայիս իշխանությունները տեղյակ չեն եղել, որ Սավելս կրտսերը հեղինակել է մի քանի հոդված, որոնցից մեկը կոչվում է «Գրառումներ ցեղասպանությունների մասին»:

Հոդվածում գրվել է. «Հայտնի է, որ մինչեւ վերջերս Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունը Հայոց ցեղասպանությունը ժխտելն է»,- ասված է եղել հոդվածում, գրում է Armlur-ը։

Ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ ՌեջեփԷրդողանն իր ուղերձում Ցեղասպանության զոհերին ներկայացրել է որպես «ողբերգական պայմաններում զոհվածների»:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---