ԵՏՄ և Վիետնամի միջև ազատ առևտրի համաձայնագիրը վավերացվել է

ԵՏՄ և Վիետնամի միջև ազատ առևտրի  համաձայնագիրը վավերացվել է

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրների և Վիետնամի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի և 2 արձանագրության վավերացման մասին օրենքը:

Համաձայնագիրը ստորագրվել էր Ղազախստանի Բուրաբայ գյուղում՝ 2015-ի մայիսի 29-ին:

«Վավերացնել ԵՏՄ-ի և նրա անդամ պետությունների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը»,- ասվում է օրենքում, Ռիա Նովոստիին հղումով գրում է Tert.am-ը:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---