Աղբյուր. Մխիթարյանի համար պայքարում «Չելսին» առաջ է անցնում

Աղբյուր. Մխիթարյանի համար պայքարում «Չելսին» առաջ է անցնում

PanARMENIAN.Net - «Չելսին» սկսել է մեծ ակտիվություն դրսևորել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը «Բորուսիայի» հետ չի երկարացվելու, հայտնում է Mirror-ը:

Ավելի վաղ BamS-ը հայտնել էր, որ անգլիական ակումբն արդեն առաջարկել է ֆուտբոլիստի համար ավելի քան €60 միլիոն` մտադիր լինելով շարունակել պայքարը:

Մխիթարյանի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2017-ին: Այս խաղաշրջանում 18 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ դարձած կիսապաշտպանը չի ցանկանում երկարացնել պայմանագիրը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրինի «Յուվենտուսը» հուսով է առաջ անցնել Լոնդոնի «Արսենալից» Հենրիխ Մխիթարյանի համար մրցավազքում: Թուրինի ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի համար 24 մլն եվրո (մոտ $35 մլն ) վճարել: Լոնդոնի «Արսենալը» մոտ $32 մլն է առաջարկել Մխիթարյանի համար: Մխիթարյանի շաբաթական աշխատավարձը Լոնդոնում կկազմի մոտ 100 հազար ֆունտ` դա տարեկան $7.5 միլիոնից ավելի կկազմի:

Այս պահի դրությամբ ԶԼՄ-ները հայտնում են, որ գերմանական ակումբը ճնշման տակ է: Կամ Մխիթարյանին հիմա «կգնեն», կամ «Բորուսիան» կզրկվի ֆուտբոլիստից 2017-ին առանց հատուցման:

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է գերմանական Բունդեսլիգայի ապրիլ ամսվա լավագույն խաղացող: Նա նաև 5-րդն է Whoscored 2015/16 խաղաշրջանի ֆուտբոլիստների արդյունավետության վարկանիշում: Առաջին 4 հորիզոնականները զբաղեցնում են համապատասխանաբար «Բարսելոնայի» հարձակվողներ Լիոնել Մեսին ու Նեյմարը, «ՊՍԺ» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը:

Մխիթարյանն ընթացիկ առաջնությունում 12 անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող: Ցուցանիշով հայ ֆուտբոլիստից առաջ են միայն Լիոնել Մեսին ու Զլաթան Իբրահիմովիչը, ովքեր լավագույն խաղացող են ճանաչվել 13-ական անգամ: Գոլային փոխանցումների ցուցանիշով հայ ֆուտբոլիստը 2-րդն է «Արսենալի» հարձակվող Մեսութ Օզիլից հետո (15՝ 18-ի դիմաց):

Ընթերցեք նաև. «Յուվենտուսը» մոտ $35 մլն է առաջարկում Հենրիխ Մխիթարյանի համար

Աղբյուր. «Չելսին» Մխիթարյանի համար 60 մլն եվրոյից ավելի է առաջարկել

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---