Թոմաս դե Վաալ. Ադրբեջանը փորձեց ստուգել հայերի մարտունակությունը և ստիպել բանակցել ավելի թույլ դիրքերից12 մայիսի 2016 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ին հրադադարի խախտման ամենահավանական պատճառն այն է, որ Ադրբեջանը ցանկացավ ստուգել հայերի մարտունակությունը և ըստ այդմ նրանց ստիպել բանակցել ավելի թույլ դիրքերից: Այս մասին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն իր անդարադարձում «Politico Europe» պարբերականում գրել է Քարնեգի հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը, հայտնում է Panorama.am-ը: Վերջինիս դիտարկմամբ, ղարաբաղյան հակամարտության շուրջ այժմ Հայաստանն ու Ադրբեջանը երկու կամ երեք քայլ են հեռու Բոսնիական ոճով հակամարտության բռնկումից, որը կարող է վնասակար լինել ավելի լայն տարածաշրջանի համար: «1994 թվականին կնքված հրադադարը պետք է լիներ խաղաղության համաձայնագրի նախերգանքը, բայց այն այդեպես էլ իրականություն չդարձավ: Հրադադարը լարված իրավիճակում էր վերջին մի քանի տարիներին: Ադրբեջանը այդ ընթացքում կառուցեց ծանր զինտեխնիկայի իր արսենալը, իսկ ռազմական հռետորաբանությունն էլ ավելի սրվեց, քան 1990-ականներին: Վերջնականապես հրադադարը խախտվեց ապրիլի 2-ին: Ամենահավանական պատճառներից կարող է լինել այն, որ Ադրբեջանը ցանկացավ ստուգել հայերի մարտունակությունը և ըստ այդմ նրանց ստիպել բանակցել ավելի թույլ դիրքերից: Բայց մարդկային գինն ավելի թանկ արժեցավ՝ մոտ 200 հոգի»,- գրել է փորձագետը: Վերջինիս կարծիքով ապրիլի 5-ին Մոսկվայում ձեռք բերված բանավոր հրադադարի ռեժիմը չափազանց փխրուն է և ամեն պահի կողմերը կարող են ներքաշվել ավելի լայնամասշտաբ պատերազմի մեջ, քան 1991-1994 թվականներին էր: Վաալի կարծիքով Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգային մեծ վակուում է առաջացել, որը կարելի է լցնել միայն խաղաղության հաստատման համար բանակցություններով, հակառակ դեպքում վտանգ է ստեղծվում ողջ տարածաշրջանի համար: Ըստ Վաալի, իր մտահոգությունների մասին է հայտնում նաև Վրաստանը, որտեղ ապրում են մեծ թվով հայկական և ադրբեջանական համայնքներ, իսկ մյուս կողմից էլ կա Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի հանգամանքը կա: Փորձագետի գնահատմամբ, ապրիլի 5-ին Ռուսաստանի միջնորդությամբ ընդունված հրադադարի բանավոր համաձայնությունից բացի մինչ այս պահը Ռուսաստանը քիչ բան է արել հակամարտության հետագա էսկալացիան կանխելու համար: «Այս հավասարակշռող խաղը նշանակում է, որ Ռուսաստանը անկարող է Ղարաբաղի շուրջ օրակարգ ձևավորել: Հետևաբար տարածված կարծիքն առ այն, որ եթե իրերի դրությունը ավելի վատանա, «Ռուսաստանը կկարգավորի այն», տեղին չէ: Սա նաև մարտահրավեր է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համար, որոնցից և ոչ մեկը բավարար ջանքեր չի գործադրել հավասարակշռված միջազգային ծրագիր առաջարկելու համար», - եզրափակում է դե Վաալը: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Հայկական կողմն ունեցել է 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 125 զինծառայող վիրավորվել է: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |