![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Qatar Airways-ը շաբաթական 4 թռիչք կիրականացնի. ՀՀ-ն կարող է տարանցիկ ավիացիոն կետ դառնալ![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանը գտնվում է Եվրոպայի և Ասիայի հատման կետում, այդ իսկ պատճառով կարող է տարանցիկ ավիացիոն կետ դառնալ: Այս մասին ավիաընկերության Երևան-Դոհա առաջին չվերթին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է Qatar Airways-ի գլխավոր կոմերցիոն տնօրեն Հյու Դանլիվին։ Ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ է սկսել իրականացնել դեպի Երևան 2016-ի մայիսի 15-ից: Երևան-Դոհա-Երևան կանոնավոր չվերթն իրականացվելու է շաբաթը 4 անգամ Airbus 320 ինքնաթիռով: Ուղևորներին կմատուցվի ծառայությունների լայն շրջանակ` թռիչքի ընթացքում մենյուի ընտրությունից մինչև ժամանց: «Մենք չափազանց դրական ենք տրամադրված Հայաստանի նկատմամբ: Ամուր հարաբերություններ ենք հաստատել, պայմանագրեր ենք կնքել: Այստեղ մենք հնարավորթյուններ ենք տեսնում մեր աշխատանքում մեծ հաջողությունների հասնելու համար», - նշել է Դանլիվին, գրում է Arka.am-ը: Նրա խոսքով, Qatar Airways-ը նախատեսում է ժամանակի ընթացքում ավելացնել դեպի Հայաստան իրականացվող չվերթերի քանակը: Դանլիվին հայտնել է, որ Qatar Airways-ի ավիապարկի օդանավերի միջին տարիքը չի գերազանցում 5 տարին, ընդ որում յուրաքանչյուր 10 օրը մեկ ընկերությունը նոր ինքնաթիռներ է ձեռք բերում: Այս պահի դրությամբ Qatar Airways-ն ավելի քան 70 մլդ դոլարի օդանավ է պատվիրել: Qatar Airways ավիաընկերությունը Միջին Արևելքի ամենախոշոր ավիաընկերություններից մեկն է, որը չվերթեր է կատարում 144 ուղղություններով: Ընկերության ավիապարկում կա մոտ 340 ժամանակակից ինքնաթիռ: Մայիսի 16-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Qatar Airways ընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Հյու Դանլևիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել և կարևորել է քաթարական ավիաընկերության մուտքը հայկական ավիացիոն շուկա և նշել, որ այն կնպաստի Հայաստանի ու Քաթարի միջև տնտեսական գործակցության, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում կապերի ակտիվացմանն ու զարգացմանը: Նշելով, որ ՀՀ-ում 2013-ից ավիացիայի ոլորտն ազատականացվել է՝ վարչապետը տեղեկացրել է, որ կառավարությունը վերանայել է ավելի քան 20 պետության հետ օդային հաղորդակցությանն առնչվող գործող օրենսդրական դաշտը և ի թիվս այլ պետությունների` առաջիկայում ավարտին կհասնի նաև Չինաստանի ժողովրդական Հանրապետության հետ համաձայնագրի վերանայումը. քննարկումներ են սկսվել նաև ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտուն Հայաստանի Հանրապետության միանալու շուրջ: Իր հերթին, Հյու Դանլևին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ ցուցաբերած օժանդակության համար և նշել, որ Qatar Airways-ը պատրաստ է իրականացնել Դոհա-Երևան-Դոհա շաբաթական չորսական չվերթ՝ Հայաստանը կապելով աշխարհի ավելի քան 150 քաղաքի հետ: Քաթարական ավիաընկերության գլխավոր կոմերցիոն տնօրենի խոսքով՝ իրենք ցանկություն ունեն առաջիկայում ընդլայնել ընկերության գործունեության ուղղությունները, ինչը կնպաստի նաև Հայաստանի ու Քաթարի միջև փոխշահավետ երկարաժամկետ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |