Անկարան Բունդեսթագում քվեարկության մասին. Հայոց ցեղասպանության ճանաչումը «քաղաքական չարաշահում է»19 մայիսի 2016 - 09:37 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախանշված քվեարկությունը «քաղաքական չարաշահում է» անվանել, հայտնում է Sputnik-Արմենիան: Հունիսի 2-ին Բունդեսթագում քննարկվելու է Հայոց ցեղասպանության հարցը: Բեռլինում Թուրքիայի դեսպանը զգուշացրել է՝ չճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ «օտար խորհրդարանը իրավասու չէ որոշելու՝ դա ցեղասպանություն է եղել, թե ոչ»: «Հունիսի 2-ին գերմանական խորհրդարանում քվեարկություն է նախատեսված այսպես կոչված ցեղասպանության վերաբերյալ: Ցեղասպանությունը շատ լուրջ մեղադրանք է և խոսել այդ մասին առանց պատմական ու իրավական փաստարկների` քաղաքական չարաշահում է»,-հայտարարել է Քալինը Անկարայում կայացած ճեպազրույցի ժամանակ: Նա նշել է, որ ցեղասպանության մեղադրանքը պետք է «իրավական հիմք ունենա և հենվի դատական որոշման վրա»: Քալինը հիշեցրել է, որ Անկարան «առաջարկել էր պատմաբանների միջազգային հանձնաժողով ստեղծել` «ուսումնասիրելու համար 1915-ի ողբերգական դեպքերի հարցը»: «Մեր նախաձեռնությունն արձագանք չստացավ ոչ Հայաստանում, ոչ էլ ցեղասպանության մասին թեզին սատարող պետություններում:…Մեր առաջարկությունը դեռ ուժի մեջ է: Մենք կարծում ենք, որ պատմաբանների համապարփակ աշխատանքը նվաճում կլինի ինչպես Թուրքիայի, այդ թվում հայազգի քաղաքացիների, այնպես էլ Հայաստանում բնակվող հայերի ու սփյուռքահայերի համար»,-ասել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը: 2005-ին Էրդողանը նամակ էր հղել ՀՀ նախագհ Ռոբերտ Քոչարյանին: Պատասխան նամակում ՀՀ նախագահը գրել էր, որ Հայաստանը պատրաստ է քննարկել ցանկացած հարց, սակայն ոչ թե պատմաբանների հանձնաժողովի շրջանակում, այլ միջկառավարական հանձնաժողովի, քանի որ երկկողմ հարցերի զարգացումը կառավարությունների պատասխանատվության գոտում է: ՀՀ նախագահն առաջարկել էր կարգավորել հարաբերություններն առանց նախապայմանների: Գերմանական «Դեռ Թագեսշպիգել»-ի հաղորդմամբ, Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության հավանական ճանաչման դեպքում Անկարայի արձագանքը լինելու է հուժկու և վատթարացնելու է Գերմանիայի կառավարության հետ հարաբերությունները: Թերթի հաղորդմամբ, Ցեղասպանության փաստի ճանաչման կողմնակիցներն են իշխող կոալիցիան և «Կանաչների» միությունը: Թերթը մեջբերում է նաև Բեռլինում Թուրքիայի դեսպանի խոսքերը, ով ասել է, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը լինելու է Բունդեսթագի «պատմական սխալը», քանի որ այն տևականորեն բացասական ազդեցություն է ունենալու Անկարայի եւ Բեռլինի հարաբերությունների վրա, հայտնում է Ամերիկայի ձայնը: Միևնույն ժամանակ, իշխող կոալիցիան ներկայացնող Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալթեր Շտայնմայերը «Դեռ Թագեսշպիգել»-ի հետ հարցազրույցում հայտնել է, որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող օրինագծի ընդունումը չպետք է խոչընդոտի Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները: 2015-ին Գերմանիայի խորհրդարանն ապրիլի 24-ին հավանություն տվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին՝ Օսմանյան Թուրքիայում իրականացված 1,5 մլն հայերի զանգվածային սպանությունը որակելով ցեղասպանություն: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասապանության զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը Օսմայան կայսրության իրագործած 1915-ի հայկական ջարդերը կոչել է ցեղասապանություն: Այդպիսով, նա դարձել է այդ երկրի առաջին ղեկավարը, որն արտասանել է «Հայոց ցեղասպանություն»: Գերմանացի մտավորականները, այդ թվում` թուրքական ծագում ունեցող ռեժիսոր Ֆաթիհ Ակինը, բաց նամակով դիմել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և Բունդեսթագին` կոչ անելով Մերկելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը հունիսի 2-ին ընդունվելիք բանաձևով, Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |