ՀՀ հատուկջոկատայինները Մինսկում կմասնակցեն հակաահաբեկչական զորավարժությանը

ՀՀ հատուկջոկատայինները Մինսկում կմասնակցեն հակաահաբեկչական զորավարժությանը

PanARMENIAN.Net - Մայիսի 31-ից հունիսի 2-ը Մինսկում տեղի կունենա ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների հատուկ նշանակության ծառայությունների հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավար կազմի հավաքը:

Միջոցառման կազմակերպիչն է ԱՊՀ անդամ երկրների հակաահաբեկչական կենտրոնը` Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի աջակցությամբ:

Հավաքի շրջանակում կամփոփվի ԱՊՀ անդամ երկրների «Կիբեր-Հակաահաբեկչություն-2016» հակաահաբեկչական զորավարժության առաջին փուլը, կանկացվի զորավարժության եզրափակիչ փուլը: Զորավարժության ընթացքում հակաահաբեկչական գործողություն կանցկացվի` կազատվեն ռազմավարական օբյեկտում (Լուկոմոլի ՀԷԿ) վերցված պատադները, տեղի կունենա Գիտախորհրդատվական խորհրդի նիստը ԱՊՀ երկրների գիտական ընկերակցության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի և ՌԴ իրավասու մարմինների պատվիրակությունները, ինչպես նաև ԱՊՀ գործկոմի, ՊՆ ղեկավարների խորհրդի քարտուղարության, Սահմանապահ ուժերի հրամանատարների խորհրդի համակարգող ծառայության ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---