ՄԱԿ-ում տարածվել է ԼՂՀ հայտարարությունը՝ փաստահավաք առաքելությանն ընդունելու մասին25 մայիսի 2016 - 11:46 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Ադրբեջանի սպիտակ ֆոսֆոր պարունակող արկերի կիրառման մասին ապատեղեկատվության վերաբերյալ տարածվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայում և Անվտանգության խորհրդում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Twitter-ի իր միկրոբլոգում: Մայիսի 20-ին ԼՂՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել` անդրադառնալով մայիսի 17-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությանը` ապրիլի 2-5 մարտական գործողությունների ընթացքում արգելված ռազմամթերքի, մասնավորապես, սպիտակ ֆոսֆոր պարունակող արկերի ենթադրյալ կիրառման վերաբերյալ: Մասնավորապես, հայտարարության մեջ ԼՂՀ-ն պատրաստակամությաւն էր հայտնել ընդունելու հատուկ դիտորդական առաքելություն՝ տեղում բոլոր փաստերն ուսումնասիրելու և ապրիլի 2-5 Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հանգամանքներն ու դրա ընթացքում իրագործված միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումները հետաքննելու համար: Ադրբեջանի ԱԳՆ-ն մայիսի սկզբին հայտարարել է, թե մտադիր է Ադրբեջանում հավատարմագրված արտերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին ներկայացնել չպայթած ֆոսֆորային զինամթերքը, որը հայտնաբերվել է շփման գծին մոտ ադրբեջանական գյուղերից մեկում: Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, այն քիմիական նյութ է պարունակում: Ավելի վաղ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նույնպես անդրադարձել էր Ադրբեջանում շրջանառվող այն «տեղեկություններին» թե, իբր, հայկական կողմը քիմիական զենք է օգտագործել Ադրբեջանի դեմ:«Մի քանի խոսք սպիտակ ֆոսֆորի մասին. Ադրբեջանն անբարեկիրթ մոլորության մեջ է գտնվում: Բայց մեզ հասկանալի է այդպիսի պահվածքը: Ճիշտ է ասված. «У страха глаза велики: чего нет, и то видят» (Վախի աչքերը մեծ են. ինչ չկա, դա էլ են տեսնում)»,-ասվում է Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից տարածված հայտարարությունն այն մասին, թե իբր ապրիլի ռազմական գործողությունների ընթացքում հայկական զինված ուժերն ադրբեջանական խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական օբյեկտներին հարվածներ են հասցրել նաև սպիտակ ֆոսֆոր պարունակող արկերով, Բաքվի կողմից շարունակ հորինվող և իրականության հետ որևէ աղերս չունեցող ապատեղեկատվական հնարք է: Հղումներ թեմայով. Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |