Հալեպը հրթիռակոծվել է. 4 հայ է զոհվել

Հալեպը հրթիռակոծվել է. 4 հայ է զոհվել

PanARMENIAN.Net - Հունիսի 2-ին զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Հալեպի հայաբնակ Նոր գյուղ թաղամասը` ավելի քան 30 հրթիռ է արձակվել: «Զվարթնոց» եկեղեցու շրջակայքում ընկած հրթիռը հրկիզել է հայ արհեստավորի արհեստանոցը։ Զոհվել է 3 հայ, որոնց ածխացած դիակները տեղափոխվել են հիվանդանոց, ասվում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջում:

Քիչ անց մահացել է նաև Նոր գյուղում վիրավորված ևս մեկ սիրիահայ: Ավելի ուշ հայտնի դաձան զոհված հայերի անունները. Վազգեն Ճապաղջուրյան, Լևոն Քելխաչերյան, Հովսեփ Ջանեցյան, Խաչիկ Աբուլաբության։

Նման միջադեպերը վերջին շրջանում Հալեպում ավելի հաճախակի են դարձել։

Վերջին շրջանում Հալեպը գնդակոծվում է ականանետերից և հրթիռային կայանքներից: Ավելի քան 100 խաղաղ բնակիչ է զոհվել: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալներն ու նրանց դաշնակիցները մեծ գրոհ են սկսել Հալեպի ուղղությամբ: Գրոհից առաջ ահաբեկիչները գնդակոծել են Հալեպի «Դաբիթ» հիվանդանոցը: Զոհվել են տասնյակ մարդիկ, կան նաև մեծ թվով վիրավորներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---