Գերմանացիների 74%-ը կողմ է Ցեղասպանության ճանաչմանը, 91%-ը չի վստահում թուրքերին

Գերմանացիների 74%-ը կողմ է Ցեղասպանության ճանաչմանը, 91%-ը չի վստահում թուրքերին

PanARMENIAN.Net - Գերմանացիների մեծ մասը սատարել է Բունդեսթագի ընդունած բանաձևին, որը ցեղասպանություն է որակում հայերի զանգվածային բնաջնջումն Օսմանյան կայսրությունում: Բանաձևի ընդունմանը հավանություն է տվել հարցման մասնակիցների 74%-ը: Այդ են վկայում ARD մեդիաընկերության հարցման արդյունքները: 18%-ը կարծում է, որ բանաձևի ընդունումը սխալ քայլ էր, հայտնում է Deutsche Welle-ն:

Ընդ որում, հարցման մասնակիցների 57%-ը կարծիք է հայտնել, որ բանաձևի ընդունումը կարող է բացասաբար ազդել Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունների վրա: Հարցմանը մասնակցածների 91%-ը կարծում է, որ Թուրքիային որպես գործընկեր չի կարելի վստահել, հուսալի գործընկեր է համարում միայն 7%-ը:

Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։

Ընթերցեք նաև. Բունդեսթագի՝ ազգությամբ թուրք պատգամավորներից առնվազն 7-ը կողմ են քվեարկել Ցեղասպանության ճանաչմանը

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---