Օհանյանը գիշերը Մատաղիս-Թալիշ հատվածում է անցկացրել

Օհանյանը գիշերը Մատաղիս-Թալիշ հատվածում է անցկացրել

PanARMENIAN.Net - Հունիսի 4-ին ուշ երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկու հայկական հանրապետության միջև գոյություն ունեցող ռազմական գործակցության շրջանակներում, այցելել է ԼՂՀ:

Օհանյանը ՊԲ-ի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի և ՊԲ-ի բարձր հրամանատարության հետ այցելել են առաջնագծի հյուսիս արևելյան ուղղություն, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Մատաղիս-Թալիշ հատվածում Օհանյանը և Մնացականյանը այցելել են առաջնագծի տարբեր դիրքեր, զորքերի հետ տեղում հետևել մարտական ծառայության իրականացմանը, քննարկել զորքերի պատրաստությանը առնչվող խնդիրներ, հետևել կատարվող ինժեներական աշխատանքներին, զորքերի կենցաղային պայմաններին և սնունդին: Նույն օրը նախարարը գիշերը անցկացրել է զորքերի հետ նշված հատվածում:

Հունիսի 5-ին նախարար Օհանյանը շարունակել է իր աշխատանքային այցը և ԼՂՀ սահմանագծի տարբեր հատվածներում ՊԲ հրամանատարության հետ եղել է տարբեր դիրքերում, լսել հրամանատարների զեկույցները և նախանշել մարտական ծառայության իրականացման և համագործակցությանն առնչվող այլ հարցեր:

Այցի շրջանակում ն Օհանյանը նշված խնդիրները քննարկել է նաև ԼՂՀ ղեկավարության հետ:

Վերջին անգամ ՀՀ պաշտպանության նախարարն Արցախ էր մեկնել ապրիլի 8-ին: Օհանյանին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը, որին մասնակցել էր ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, քննարկվել էին վերջին օրերին Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետ կապված խնդիրներ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---