ՀՀ-ում ապրիլյան իրադարձություններից հետո զբոսաշրջիկների թիվը չի պակասել

ՀՀ-ում ապրիլյան իրադարձություններից հետո զբոսաշրջիկների թիվը չի պակասել

PanARMENIAN.Net - Զբոսաշրջիկները Երևանում և ընդհանրապես Հայաստանում ապրիլյան իրադարձություններից հետո չեն պակասել և մտավախություն էլ չկա, որ կպակասեն: Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, հայտնում է Tert.am-ը:

«Ներկայումս էլ փողոցում, որ քայլենք անզեն աչքով կնկատենք, որ այցելուները շատ են»,-ասել է նա:

Ռուբեն Հովհաննիսյանը նշել է, որ ավանդաբար հուլիս-օգոստոս ամիսն է հանդիսանում զբոսաշրջային թեժ շրջան, և այդ առումով կան սպասումներ: Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ խնդիրներ են բարձրացնում այսօր զբոսաշրջիկները` վարչության պետն ասել է, որ ահազանգեր չեն ստացել: «Մեր տուրիզմի բաժինը շատ ակտիվ համագործակցում է տուրօպերատորների հետ, Երևանում գործող հյուրանոցների հետ և ցանկացած տեղեկատվություն՝ կապված Երևան քաղաքում կատարվելիք միջոցառումների հետ, որը խթան է հանդիսանում զբոսաշրջության զարգացման գործընթացին, հասանելի է։ Մեր տուրիզմի բաժինը հստակ աշխատանք է կազմակերպում և ոչ մի նման խնդիր չկա»,-շեշտել է նա:

Ռուբեն Հովհաննիսյանը նշել է, որ բազմակի հանդիպումներ են եղել տուրօպերատորների հետ և հյուրանոցները կարգավորող համապատասխան պատասխանատուների հետ, և նրանց բարձրացրած հարցերը հիմնականում միջոցառումների և տեղեկատվության հետ կապված են եղել, որ նախապես տրվի ծրագիրն, ինչն արդեն արվել է:

Երևանն ընդգրկվել է ռուս զբոսաշրջիկների համար 2016-ի ամենամատչելի զբոսաշրջային ուղղությունների 10-ում: Ըստ Oktogo.ru-ի, միջինը Երևանում ռուս զբոսաշրջիկն անցկացնում է 3,5 օր:

Մարտին ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը հայտարարել էր, որ դեպի Հայաստան ներգնա զբոսաշրջիկների հոսքերում ըստ աշխարհագրության որոշ փոփոխություններ են գրանցվել։ Մասնավորապես, պակասել է ռուսաստանցի, վրացի, իտալացի ու ֆրանսիացի զբոսաշրջիկների թիվը, ավելացել՝ Իրանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Գերմանիայից, Իսպանիայից, Ավստրալիայից, Իրաքից եկածների թիվը:

Ընթերցեք նաև. Երևանը 2016-ի ամենամատչելի ուղղությունների 10-ում է ռուս զբոսաշրջիկների համար

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---