ԱՊՀ կառավարությունների ղեկավարները փաստաթղթեր են ստորագրել էկոնոմիկայի, ԶՈւ և հումանիտար ոլորտներում

ԱՊՀ կառավարությունների ղեկավարները փաստաթղթեր են ստորագրել էկոնոմիկայի, ԶՈւ և հումանիտար ոլորտներում

PanARMENIAN.Net - ԱՊՀ կառավարությունների ղեկավարները Բիշքեկում մի շարք փաստաթղթեր են ստորագրել էկոնոմիկայի, զինված ուժերի և հումանիտար համագործակցության ոլորտներում: Ընդհանուր առմամբ հաստատվել է 21 փաստաթուղթ:

Մասնավորապես, պատվիրակությունների ղեկավարները ստորագրել են 2011-ի հոկտեմբերի 18-ի առևտրի ազատ գոտու մասին պայմանագրի պետգնումների կարգավորման կանոնների և ընթացակարգերի վերաբերյալ արձանագրությունը: Ստորագրվել է նաև ագրոկենսաբազմազանության պահպանման մասին կոնվենցիան:

Որոշում է կայացվել ԶՈւ ռազմական չափագրման և չափագրական ապահովման խնդիրների հետազոտման ոլորտում հիմնարար կազմակերպության մասին: Մեկ այլ որոշում վերաբերում էր ԱՊՀ անդամ երկրների բազային կազմակերպությանը ԶՈՒ համար ականազերծման ոլորտում պատրաստության ուղղությամբ:

Նաև համաձայնագրեր են ստորագրվել էլեկտրաէներգետիկայի ոլորտում վթարի դեպքում տեղեկատվության փոխանակման և ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցում տեղեկատվական համագործակցության մասին:

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում հունիսի 7-ին մեկնարկել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում են ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները: Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը խորհրդի նիստին մասնակցում է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ:

Նիստի շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել նեղ և ընդլայնված ձևաչափերով, որոնց ժամանակ քննարկվել են ԱՊՀ անդամ պետությունների՝ մի շարք ոլորտներում գործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանն ուղղված երկու տասնյակից ավել հարցեր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---