ԱՄՀ տնօրենների խորհուրդը հավանություն է տվել. ՀՀ-ին $22 մլն կհատկացվի

ԱՄՀ տնօրենների խորհուրդը հավանություն է տվել. ՀՀ-ին $22 մլն կհատկացվի

PanARMENIAN.Net - Արտարժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանին իր ֆինանսական օգնությունը, ինչը թույլ կտա երկրին ստանալ հավելյալ 22 մլն դոլար։ Այս մասին հայտնում է Tert.am-ը հիմնադրամի վրա հղումով։

Ըստ հաղորդագրության՝ երկիրը իրականացրել է ստանձնած պարտավորությունները իրեն տամադրված վարկի վերաբերյալ և բարեփոխումներ է կատարել։

Այսպիսով, Հայաստանին 71.5 մլն դոլարի 3-ամյա ֆինանսական աջակցության ծրագիրը կավարտվի։ «Չնայած բարդ արտաքին պայմաններին, ծրագրի իրականացումը բավականին գոհացուցիչ էր, նպատակների մեծ մասը ի կատար է ածվել»,- տնօրենների որոշումը բացատրել է ԱՄՀ-ի փոխտնօրեն Միտսուհիրո Ֆուրուսավան։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգները կօգնեն Հայաստանին բարելավել տնեսական իրավիճակը և ինտեգրվել Հարավային Կովկասի էներգետիկ համակարգի մեջ: Այս մասին Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ղեկավարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Թոմաս Մելիան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---