ԵՏՄ-ում կարող է ընդհանուր գազային շուկա ստեղծվել18 հունիսի 2016 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահ Տիգրան Սարգսյանը Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում աշխատանքային հանդիպում է ունեցել «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլերի հետ, հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ԵՏՀ ընդհանուր գազային շուկայի ձևավորման հարցը: Սարգսյանն առաջարկել է պարբերաբար հանդիպումներ անցկացնել «Գազպրոմի» ներկայացուցիչների մասնակցությամբ` առաջ տանելու համար խնդրի լուծումը: Մայիսի 31-ին Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ԵՏՄ անդամ երկրների նախագահները հավանության են տվել ընդհանուր գազային շուկա ձևավորելու հայեցակարգին: Ավելի վաղ Տիգրան Սարգսյանն ասել էր, որ ԵՏՄ երկրները բարդ ժամանակներ են ապրում, սակայն միասին շատ ավելի հեշտ կլինի հաղթահարել դժվարությունները: «Նախ, պետք է ընդունենք, որ շատ սեղմ ժամանակում հսկայական աշխատանք է կատարվել միասնական տնտեսական տարածքի ստեղծման ուղղությամբ: Սակայն, անելիքները ևս շատ են»,-ասել է Սարգսյանը:Նա կարևորել է խոչընդոտների վերացումը փոխադարձ առևտրում, ներդրումների համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումը, համատեղ նախագծերի իրականացումը: Ընթերցեք նաև. Տիգրան Սարգսյան. Անհրաժեշտ է ԵՏՄ տնտեսական տարածությունն առավել կանխատեսելի դարձնել Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |