«Կոմերսանտ». ՌԴ-ն չի կարող թույլ տալ, որ նախագահների պետերբուրգյան հանդիպումը ձախողվի20 հունիսի 2016 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հունիսի 20-ին կբանակցեն ղարաբաղյան կարգավորման շուրջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ: Պատերազմի եզրին գտնվող երկու երկրների նախագահների անձնական հանդիպումը, որոնք համաձայնվել են հանդիպել ՌԴ տարածքում, վերադարձնում է Մոսկվային հետխորհրդային տարածքում հնագույն հակամարտություններից մեկի կարգավորման առաջատարի դերը, գրում է «Կոմերսանտը»: Փորձագետները նշում են, որ ռուսական դիվանագիտության ակտիվացման պատճառը Երևանի և Բաքվի լայնածավալ բախման աճող սպառնալիքն է, ինչը կարող է պայթեցնել իրավիճակը կարևոր տարածաշրջանում, որտեղ գլխավոր պարտվող կողմը կլինի Ռուսաստանը: Մոսկվան դժվարին խնդրի առջև է հայտնվել` հարկավոր է ոչ միայն հսկուղության տակ պահել իրավիճակը, այլ նաև առաջխաղացում սկսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակային համաձայնագրի ուղղությամբ, որը կամրապնդի հրադադարի ռեժիմն ու «ճանապարհային քարտեզ» կդառնա հետագա կարգավորման համար, գրում է «Կոմերսանտը»: Ընդունելով երկու երկրների ղեկավարներին Պետերբուրգում` Պուտինը սկզբում կհանդիպի յուրաքանչյուրի հետ առանձին, որից հետո երեկոյան տեղի կունենան եռակողմ ձևաչափով բանակցությունները: Ներկա կլինեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Սանկտ Պետերգուրգի հանդիպումը ղարաբաղյան կարգավորման գործում առանցքային դեր ստանձնելու Ռուսաստանի երկրորդ փորձը կլինի: Պարբերականը նշում է, որ հակամարտող կողմերից մեկը` ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է և Մոսկվայի ռազմավարական դաշնակիցը, իսկ Ադրբեջանը համարվում ՌԴ ռազմավարական գործընկերն Անդրկովկասում: 2011-ին Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հանդիպել են Կազանում` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ, որից ակնկալիքները մեծ էին, սակայն կողմերն այդպես էլ չկարողացան համաձայնության գալ: Վերջին պահին Ադրբեջանը 10 նոր առաջարկ ներկայացրեց: 2016-ին իրավիճակը տարածաշրջանում կտրուկ փոխվեց` ստատուս քվոն գնալով ավելի փխրուն է դառնում, իսկ կողմերի հայտարարությունները` կոշտ: Դա են հաստատում ապրիլյան բախումները Լեռնայիյն Ղարաբաղում, որոնք ամենաթեժն էին 1994 թ. ի վեր: Սանկտ Պետերբուրգում հանդիպման նախօրեին Ալիևը զգուշացրեց, որ որակապես այլ արդյունքի է մտադիր հասնել, ոչ թե անցածի կրկնությանը: «Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ մենք անիմաստ բանակցություններ կվարենք նաև առաջիկա 20 տարում, շատ է սխալվում»,-հայտարարել է Ալիևը: Բաքվի կողմից նոր իրողության դրսևորում է նաև լայնածավալ ռազմական զորավարժությունների անցկացումը Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի հարակից տարածքում` զորավարժությունները մեկնարկել են հունիսի 18-ին, հանդիպման նախօրեին: Անդրադառնալով զորավարժություններին` ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ ի դեմս Ադրբեջանի ունեն «ապակառուցողական և անհուսալի գործընկեր»: «Զորավարժությունների անցկացումն այս պահին հիմարություն է և շանտաժի դրսևորում»,-ասել է նա: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին մեղադրել է Ալիևին անհավասարակշիռ պահվածքի մեջ, Հայաստանի հասցեին ցինիկ հայտարարությունների և բանակցություններում ապագա կողմի հասցեին անձնական վիրավորանքների համար: Հաշվի առնելով կողմերի հիմնարար տարաձայնությունները և բառերի և ժեստերի շարունակվող պատերազմը Բաքվի և Երևանի միջև` «Կոմերսանտի» հարցման մասնակից փորձագետները բավականին զուսպ են գնահատում հանդիպման հեռանկարները: «Ռուսաստանի շահերից է բխում հակամարտության սառեցումը, ՀՀ և Ադրբեջանի միջև վերջնական ընտրություն չկատարելը, որը հղի կլինի լրջագույն հետևանքներով երկրի համար»,-ասել է Միջազգային գործերի գծով ռուսական խորհրդի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը: Ըստ նրա, արագ առաջընթաց հնարավոր չէ, քանի որ փոխզիջման հասնելու կամք չկա ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում: Ադրբեջանցի քաղաքագետ Այդին Մեհտիևն ասել է, որ բարձր մակարդակի հանդիպումը պետք է լինի դիվանագետների մանրակրկիտ աշխատանքի գագաթնակետը: «Քանի որ, ոչ մի աշխատանքային հանդիպում չի եղել, առաջխաղացում գործընթացում չի կարելի ակնկալել»: Այդ հարցում նրա հետ համամիտ է հայ քաղաքագետ, Երևանի Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: «Մեկ ամսում, որն անցավ Վիեննայի հանդիպումից հետո, կողմերը պետք է գործի դնեին վստահության միջոցների մեխանիզմը, ինչը տեղի չունեցավ»: Ըստ նրա, իրական ակնկալիքը հանդիպումից բանակցությունների շարունակությունն է և հույսը, որ ապրիլյան սրացումը չի կրկնվի: Անդրադառնալով այն հարցին, որ եթե հանդիպումը բեկում չի առաջացնի, ինչ նպատակ է հետապնդում այն, փորձագետներն ասել են, որ շարունակվող սրացումը տարածաշրջանում այլընտրանք չի թողել Պուտինին: «Ակտիվ գործողությունների մեկնարկի դեպքում Մոսկվան արդեն չի կարողանա հավասար հեռավորություն պահպանել կողմերի հետ, ստիպված կլինի ընտրություն կատարել: Նույնիսկ չեզոքություն պահպանելու դեպքում Երևանը դա կգնահատի որպես դաշնակցային պարտավորությունների չկատարում: Այդ իրավիճակում ՌԴ-ն գլխավոր պարտվող կողմը կլինի: Հենց դրանից է ձգտում խուսափել Պուտինը»,-հայտարարել է Միջազգային գործերի գծով ռուսական խորհրդի տնօրեն Անդրեյ Կորտունովը: Փորձագետ Ալեքսանդր Դինկինն իր հերթին նշել է, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպումը պետք է ապասրացնի իրավիճակը և նպաստի հրադադարի ամրապնդմանը` նախանշելով ապագա կարգավորման «ճանապարհային քարտեզը»: «Եթե Պուտինն իր քաղաքական կապիտալն է գործի դրել եռակողմ հանդիպման կամզակերպման համար, նա չի կարող թույլ տալ, որ այն ձախողվի»,-ասել է նա: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |