ՀՀ-ից արտահանումն աճել է 20.1%-ով 5 ամսում, ներմուծումը՝ 0.9%-ով![]() 20 հունիսի 2016 - 13:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016-ի 5 ամսում աճել է 5.5%-ով՝ 2015-ի առաջին 5 ամսվա համեմատությամբ: Այս մասին վկայում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախնական, հունիսի 20-ի դրությամբ շտապ հավաքագրված տվյալները: ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը 2016-ի հունվար-մայիսին աճել է 6.8%-ով՝ 2015-ի հունվար-մայիսի նկատմամբ: ՀՀ-ից արտահանումը 2016-ի հունվար-մայիսին աճել է 20.1%-ով՝ 2015-ի նույն ժամանակահատվածի դիմաց: Իսկ ներմուծումը դեպի ՀՀ նշված ժամանակահատվածում աճել է 0.9%-ով: Ըստ նախնական, մայիսի 20-ի (շտապ հավաքագրված) տվյալների՝ Հայաստանում արտահանման ծավալը 2016-ի հունվար-ապրիլին կազմել է $512.6 մլն՝ 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 21.7%-ով: Միաժամանակ ներկրման ծավալը նված ծամանակահատվածում ավելացել է 18.4%-ով` կազմելով մոտ $1.156 մլրդ: Այսպիսով, ՀՀ արտաքին ապրանքաշրջանառությունը հունվար-ապրիլին՝ 2015-ի հունվար-ապրիլի համեմատությամբ ավելացել է 19.4%-ով՝ կազմելով մոտ $1.669 մլրդ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |